Էրիկա Անդրանիկի Փարսադանյանը ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակառու:

-Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն առաջարկում է որակյալ կրթություն, բարձրակարգ դասախոսական անձնակազմ և ժամանակակից ուսումնական ծրագրեր: Բացի այդ, մասնաճյուղը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, ինչը մեծ հնարավորություն է տալիս ուսանողներին մասնագիտական զարգացման և հետագա կարիերայի համար։

-Մասնագիտական երազանքի իրականացման մասին… 

-Մասնագիտական երազանքն ինձ համար ոչ միայն նպատակ է, այլև կյանքի ուղեցույց, որը մղում է մշտական աճի և ինքնազարգացման։ ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը, պրակտիկ հնարավորություններն ու ձեռք բերած փորձն ինձ օգնում են մոտենալ այդ երազանքին։

-Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանելը կարևոր հիմք է իմ ապագա մասնագիտական աճի համար։ Այստեղ ստանում եմ որակյալ կրթություն, որը ձևավորում է մասնագիտական գիտելիքներս։

-Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…

-ԵՊՀ ԻՄ-ում ուսանողական տարիներն ինձ համար եզակի և կարևոր փուլ են, որ լի են նոր բացահայտումներով, զարմանալի փորձառություններով և անկրկնելի հիշողություններով։

-Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…

-Դիզայնը՝ որպես ստեղծագործական և գործնական ոլորտ, մեծ դեր ունի երկրի զարգացման մեջ: Առաջարկելով և իրականացնելով նորարարական նախագծեր և լուծումներ՝ դիզայնը խթանում է տնտեսության զարգացումը։ Այն նաև նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը՝ օգտագործելով կայուն և էկոլոգիապես մաքուր նյութեր ու տեխնոլոգիաներ։

-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ուսանողներին տալիս է կրթություն, որը ոչ միայն հիմնված է տեսական գիտելիքների վրա, այլև ընդգրկում է պրակտիկ փորձ և ստեղծագործական մոտեցումներ, որոնք կարևոր են մասնագիտական զարգացման համար։

Опубликовать материал
©2025 Все права защищены.