2025 թ. ապրիլի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչներ Ջոս Միլիների, Ֆիլիպ Դրոմզեի և Լորանս Դրոմզեի հետ հանդիպում, որին ներկա էին տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Ա. Հովհաննիսյանը, Ժ. Ղալթախչյանը և ուսանողներ:
Հանդիպման նպատակը ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին կրթաթոշակներ հանձնելն էր:
«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Ջոս Միլիները հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ուսանողների կատարած աշխատանքները՝ դրանք համարելով ողջունելի և խրախուսանքի արժանի:
Տիկին Լ. Դրոմզեն ևս շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝ ցանկություն արտահայտելով, որ ուսանողները շարունակեն աշխատել նույն եռանդով՝ նպաստելով Տավուշի մարզում ֆրանսերենի տարածմանը:
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը՝ մասնաճյուղի հետ սերտ համագործակցության, ուսանողներին քաջալերելու և աջակցելու համար երախտագիտություն հայտնելով «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը՝ ի դեմս նախագահ Պոլետ Կուտանի:
Այնուհետև Ջ. Միլիները կրթաթոշակներ հանձնեց «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգում սովորող 13 ուսանողուհիների՝ Ա. Շահնազարյանին, Հ. Ջանինյանին, Դ. Մելիքյանին, Մ․ Խաչինյանին, Ս․ Գասպարյանին, Ա. Աղինյանին, Մ. Քարտաշյանին, Գ. Եգանյանին, Հ. Դավթյանին, Լ. Վարդանյանին, Թ. Էլլարյանին, Ա. Բլբուլյանին, Լ. Սարգսյանին, անվճար ուսուցման համակարգում սովորող 5 ուսանողուհիների՝ Վ․ Մկրտչյանին, Ա. Միսկարյանին, Ա. Սանթրոսյանին, Լ. Մադաթյանին, Է. Մկրտումյանին, ովքեր ակտիվորեն նպաստել են Տավուշի մարզի դպրոցներում ֆրանսերենի զարգացմանը և տարածմանը: Կրթաթոշակ ստացած ուսանողները ևս շնորհակալություն հայտնեցին և խոստացան, որ կշարունակեն նվիրումով աշխատել: