- Главная
- «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպում մասնաճյուղում
Հանդիպման ընթացքում հիմնադրամի աշխատակիցները՝ «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագրի զբաղունակության մասնագետ Մարինե Սարիբեկյանը և նույն ծրագրի երիտասարդական աշխատող Աննա Այդինյանը, ուսանողներին ներկայացրին իրենց ծրագիրը:
Մասնավորապես նշվեց, որ ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 400 երիտասարդի (17-35 տարեկան) սոցիալ-տնտեսական վիճակը՝ զբաղունակության և ձեռներեցության ներուժի, պետական և ոչ պետական կառույցների կարողությունների զարգացման միջոցով:
Ծրագիրը կազմված է 3 բաղադրիչներից.
• Բաղադրիչ 1․ «Կյանքի հմտություններ և աշխատունակություն» նորարական վերապատրաստման ծրագրին մասնակցելու միջոցով ամրապնդվում են կրթական համակարգում որոշումներ կայացնողների և ուսուցիչների՝ կյանքի հմտություններ և մասնագիտական հմտություններ տրամադրելու կարողությունները։ Վերապատրաստված անձինք կհավաստագրվեն որպես ծրագրի դասընթացավարներ։
• Բաղադրիչ 2․ Երիտասարդական ուղղվածություն ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և պետական մասնագետներ բարելավում են իրենց ինստիտուցիոնալ կարողությունները՝ արդյունավետորեն աջակցելու երիտասարդներին սոցիալ-տնտեսական ինտեգրման գործում։
• Բաղադրիչ 3․ 400 սոցիալ-տնտեսական անապահով երիտասարդներ մշակում են ինքնօգնության մեխանիզմներ, աշխատունակություն կամ ձեռնարկատիրական հմտություններ եկամուտ ստեղծելու համար։
Ծրագրի շրջանակներում անապահով երիտասարդների սոցիալ-տնտեսական ինտեգրման, շահերի պաշտպանության ցանցի զարգացման նպատակով 12 տեղական նախաձեռնության կտրամդրվի փոքր դրամաշնորհ։
Երիտասարդներին աշխատաշուկայում ինտեգրման նպատակով՝
• 190 երիտասարդ շահառու կուղղորդվի մասնագիտական դասընթացների։ Ծրագիրը կփոխհատուցի ուսուցման վարձավճարները։
• Ծրագրի 170 մասնակից, ովքեր մասնակցել են մասնագիտական վերապատրաստմանը, անհրաժեշտության դեպքում կստանան գործիքակազմ։
• Ծրագրի շուրջ 60 մասնակից ընկերությունների հետ համագործակցության միջոցով կմասնակցի մասնագիտական պրակտիկաների։
• 50 երիտասարդի համար կկազմակերպվի ձեռներեցության դասընթաց, որի արդյունքում 15 լավագույն բիզնես գաղափար կստանա դրամաշնորհ՝ եկամտաբեր գործունեություն սկսելու նպատակով։
Ներկայացվեց, որ «Երիտասարդների հզորացում հանուն հաջողության» ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարկական կազմակերպության հետ համատեղ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Գերմանիայում Հերման Գմայների հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: