- Главная
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ընթանում են հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ
Վերապատրաստումները, որոնք իրականացնում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետները, նպատակ ունեն զարգացնելու ուսուցիչների՝ նորարարական մեթոդներով և աշակերտակենտրոն մոտեցումներով դասավանդման հմտությունները:
Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները ԵՊՀ ԻՄ-ում նախատեսված էր անցկացնել 3 տարվա ընթացքում տարրական և երկրորդ (ձեռնահասություն) մակարդակի բոլոր՝ 12 բաժիններով:
Նախորդ տարի իրականացվել են «Դասընթացների և դասերի պլանավորում», «Սովորողների կարիքների բացահայտում», «Մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն» մոդուլներով վերապատրաստումները:
Մինչև ս.թ. հուլիսի 16-ը, ըստ հաստատված դասացուցակների, վերապատրաստումներ կանցկացվեն հետևյալ մոդուլներով՝
«Դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառակայական կապեր»,
«Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում»,
«21-րդ դարի հմտությունների խթանում»: