ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության ու Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի կողմից 2025 թ. ևս հավաքագրվել և վերլուծվում են ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների վերաբերյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կարծիք-հաշվետվությունները, որոնք շատ կարևոր են բուհի համար. դրանց արդյունքները կիրառվում են որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման նպատակով:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մայիսին իրականացվել է 2024-25 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը 11 մասնագիտության 12 կրթական ծրագրով՝ մայիսի 13-ին՝ «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», 17-ին՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ռուսաց լեզու և գրականություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», 24-ին՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Հոգեբանություն», 31-ին՝ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն»:
Այս տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը, ըստ հանձնաժողովների նախագահների, ԵՊՀ ԻՄ ղեկավարության, վարչական ստորաբաժանումների և մասնագիտական ամբիոնների կողմից կազմակերպվել է պատշաճ կարգով և բարձր մակարդակով, ժամանակացույցների և գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափանիշների համաձայն:
«Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բ․գ․ դոկտոր Եվա Մնացականյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 12 շրջանավարտ. 8-ը ստացել է «գերազանց», 4-ը՝ «լավ»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ամփոփիչ ատեստավորման գործընթացը կազմակերպված էր ըստ պատշաճի և բարձր մակարդակով:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է՝
աշխատանքներում առավել կարևոր տեղ հատկացնել հետազոտական մասին,
թեմաներն ընտրելիս կատարել դրանց նեղացում,
վերանայել գիտական ապարատը՝ ընդգրկելով վերջին ժամանակահատվածում լույս տեսած գիտական գրականությունը,
առավել մեծ ուշադրություն դարձնել աշխատանքի նպատակի, խնդիրների ձևակերպումներին,
Սահիկաշարերի բովանդակությունը և կառուցվածքը ձևավորել ըստ հանգուցային դրույթների:
Նախագահը նաև կարծիք է արտահայտել, որ առանձին թեմաների կապակցությամբ հետագայում կարելի է ընդարձակել գիտական հետաքրքրությունը, որը կապահովի առավել բարձրարժեք տեսական, գիտական հաջողություններ:
«Պատմություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 5 շրջանավարտ. 1-ը ստացել է «գերազանց», 4-ը՝ «լավ»:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահի կողմից առաջարկվել է ավարտական աշխատանքների թեմաների ընտրության հարցում ուշադրություն դարձնել ավելի նեղ և հետազոտական բաղադրիչ ենթադրող թեմաներին: Պաշտպանության ներկայացված որոշ թեմաներ ունեին ժամանակագրական մեծ ընդգրկում:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ աշխատանքները կշահեին, եթե ավելի մեծացվեր դրանց աղբյուրագիտական հենքը: Օգտագործված օտարալեզու գրականությունը հաճախ վերլուծության ենթարկված չէր:
«Հոգեբանություն»կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հ․գ․թ․, պրոֆեսոր Ռուզաննա Պետրոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցելէ 10 շրջանավարտ. 8-ը ստացել է «գերազանց», 2-ը՝ «լավ»:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման համար հանձնաժողովի նախագահն առաջարկել է հետազոտության ընտրանքում անպայման ներառել ներդրման ակտեր, որոնք ցույց կտան հետազոտության տվյալների հավաստիությունը:
Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է նրանց պրակտիկ հմտությունների, կարողությունների զարգացման համար կազմակերպել համապատասխան պրակտիկաներ, որտեղ կարող են իրականացնել իրենց հետազոտությունները:
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի պրոֆեսոր,տեխ․ գիտ․ դոկտոր Համլետ Հարությունյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 18 շրջանավարտ. 10-ը ստացել է «գերազանց», 5-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ աշխատանքների բովանդակությունը հիմնականում հստակ ձևակերպված էր, տեսական և գործնական մասերը կազմում էին տրամաբանական շարունակություն: Պաշտպանության մակարդակը բարձր էր, ուսանողները վստահ ներկայացնում էին իրենց տեսակետները:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է.
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության ժամանակ հատուկ ուշադրություն դարձնել տեսական հետազոտության և արդյունքների պրակտիկ ներդրման վրա, թեմաները համապատասխանեցնել ՏՏ ոլորտի զարգացման արդի ուղղություններին, հնարավորինս ներառել տարածաշրջանի հետ առնչվող ՏՏ խնդիրներ։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել ուսանողների կողմից ձեռք բերվող գիտելիքների հետագա կիրառման հեռանկարները:
Ավարտական աշխատանքների թեմաներում ներառել միջմասնագիտական հետազոտություններ, խրախուսել տարբեր կրթական ծրագրերով ուսուցանվող ուսանողների համատեղ աշխատանքները:
Անհրաժեշտ է ուժեղացնել միջազգային ծրագրերի հետ ինտեգրացման գործընթացները, արտասահմանյան բուհերի հետ կապը և համագործակցությունը:
«Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի միասնական ամբիոնի դոցենտ Զարուհի Մանուկյանը:
«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 8 շրջանավարտ. 6-ը ստացել է «գերազանց», 2-ը՝ «լավ»:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահի կողմից առաջարկվել է՝
ստեղծել պայմաններ՝ աշխատանքները ժամանակին նյութով կատարելու համար,
ցույց տալ աշխատանքային փնտրումները, վերջնական և միջանկյալ էսքիզները,
սրբագրել տեսական մասը, ավելի մանրակրկիտ կատարել նյութի ուսումնասիրությունները,
աշխատել կատարման տեխնիկայի, նորարարությունների կիրառման վրա:
«Դիզայն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 7 շրջանավարտ. 6-ը ստացել է «գերազանց», 1-ը՝ «լավ»:
Հետագա բարելավման համար նախագահն առաջարկել է՝
զարգացնել գունապնակը՝ անդրադառնալով ժամանակակից միտումներին,
ուշադրություն դարձնել ինտերիերի և էքստերիերի համադրությանը,
զարգացնել շրջանավարտների՝ աշխատանքի ներկայացման, անկաշկանդ բանավոր խոսքի հմտությունները:
«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Դեմո ծրագրերի խորհրդատու, աշխ․ գ․ դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 16 շրջանավարտ. 6-ը ստացել է «գերազանց», 5-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ շատ աշխատանքներ պարունակում էին հետազոտական և նորարարական տարրեր, արժեքավոր վերլուծությունների օրինակներ:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահի կողմից առաջարկվել է ավարտական աշխատանքների շարադրման ժամանակ ավելի մեծ ուշադրություն դարձնել պատշաճ հղումներ կատարելուն և դրանք գրականության ցանկում արտացոլելուն, զգալիորեն բարձրացնել քարտեզագրական և ցուցադրական նյութերի որակը: Նախագահը նաև կարծիք է հայտնել, որ աշխատանքները ներկայացնելիս որոշ շրջանավարտների դեպքում նկատվում էր կաշկանդվածություն, ինչպես նաև առաջնայինը երկրորդականից տարբերելու խնդիր:
«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորել է ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ, տ․գ․թ․, ասիստենտ Գագիկ Աղաջանյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 19 շրջանավարտ. 8-ը ստացել է «գերազանց», 6-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ որոշաշխատանքներումբավականին հավակնոտ և նորարարական առաջարկություններ ու լուծումներ են տրվել:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է հետազոտական աշխատանքներն ավելի բազմակողմանի դարձնել, հետազոտության արդյունքները զարգացնել, ներկայացնել տնտեսական քաղաքականություններ իրականացնող գերատեսչություններին և առհասարակ լայն հասարակությանը:
«Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռուսերենի ամբիոնի պրոֆեսոր, մ․գ․ դոկտորԻննա Սարգսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 13 շրջանավարտ. 12-ը ստացել է «գերազանց», 1-ը՝ «լավ»:
Ըստհանձնաժողովի նախագահի՝ ամփոփիչ ատեստավորման գոծընթացը կազմակերված էր բարձր մակարդակով: Ավարտական աշխատանքների պաշտպանությունը ցույց տվեց գիտական ղեկավարների փայլուն, համալսարանի աշխատակիցների հստակ և արհեստավարժ աշխատանքը: Ուսանողները պատշաճ ձևով ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները, որոնց մեծ մասը բովանդակալից և ստեղծագործական էր:
Գերազանց ստացածուսանողներիննախագահն առաջարկել է շարունակել ուսումը մագիստրատուրայում:
Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ավելի ակտիվ մասնակցել գիտաժողովներին:
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․Սուսաննա Սիսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 18 շրջանավարտ. 7-ը ստացել է «գերազանց», 10-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ շրջանավարտները դրսևորել են մասնագիտական գրականությունից օգտվելու և դրանք սեփական մեկնաբանություններով վերլուծելու, համադրելու և ինքնուրույն մասնագիտական եզրակացություններ կատարելու հմտություններ: Ավարտական աշխատանքների ներկայացման մակարդակը համապատասխանել է հրապարակային պաշտպանությանը ներկայացվող պահանջներին, հնչել է պատշաճ, մասնագիտորեն գրագետ և հիմնավոր բանավոր խոսք:
Հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ավարտական աշխատանքների թեմաներն ընդգրկել բացառապես տարրական դպրոցի մանկավարժության և մեթոդիկաների ոլորտներից, առավել կարևորել դրանց հետազոտական բաղադրիչը, հասնել նրան, որ որ ավարտական աշխատանքի պաշտպանության ընթացքում սովորողները դրսևորեն ոչ միայն տվյալ թեմային վերաբերող իրենց կարողունակությունները, այլև ուսումնական 4 տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները:
«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահել է «Հայաստանի եվրոպական համալսարան» հիմնադրամի կիրառական լեզվաբանության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Սոնա Հակոբյանը:
«Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 6 շրջանավարտ. 5-ը ստացել է «գերազանց», 1-ը՝ «լավ»: «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 25 շրջանավարտ. 11-ը ստացել է «գերազանց», 11-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ աշխատանքներում շատ մանրակրկիտ և լեզվական խորքային վերլուծություններ պարունակող դրույթներ էին ներկայացված: Ուսանողների անգլերենի և ֆրանսերենի մակարդակը ակադեմիական առումով շատ բարձր էր: Նրանց լեզվամտածողությունը հենքային և հիմնավորված բնույթ էր կրում:
Ավարտական աշխատանքների իրականացման հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է ավելի արդիական և վերլուծական լայն շրջանակ ներկայացնող թեմաներ առաջադրել:
Մասնավորապես նշվել է, որ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների թեմաները հիմնականում լեզվաբանության ոլորտից էին, ցանկալի կլիներ, որ լինեին նաև գրականությունից: «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի շրջանավարտների առնչությամբ նախագահը ցանկություն է հայտնել, որ նրանք ավելի շատ ուշադրություն դարձնեին գրականագիտական վերլուծություններին:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: