- Главная
- ԵՊՀ ԻՄ-ում կայացան 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության քննությունները
ԵՊՀ ԻՄ հեռակա ուսուցմամբ 2 մագիստրոսական կրթական ծրագրի համար լիցենզիայով սահմանված էր 25-ական տեղ:
«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելության համար ներկայացվել էր 25 դիմում, «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունելության համար՝ 17 դիմում:
Ըստ գործող կարգի՝ ընդունելությունը կազմակերպվում է երկու ձևով (հարցազրույց և քննություն): Այս տարի մագիստրատուրայի ընդունելության մրցույթին հարցազրույցով՝ առանց ընդունելության քննության, մասնակցել է 3 դիմորդ («Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ԿԾ՝ 1 դիմորդ, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ԿԾ՝ 2), մյուսները հանձնել են ընդունելության քննություն:
«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելության քննական հանձնաժողովը նախագահել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մանկավարժության ամբիոնի վարիչ, մ․գ․դ․, պրոֆեսոր, ԵՊՀ ԻՄ տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հայկ Հմայակի Պետրոսյանը: Հայտագրված 25 դիմորդներից 1-ն անցել է հարցազրույցով, 1 դիմորդ չի ներկայացել. ընդունելության քննությանը մասնակցել է 23 դիմորդ, որոնցից 3-ը ստացել է «գերազանց», 15-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար», 2-ը՝ «անբավարար»:
«Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով ընդունելության քննական հանձնաժողովը նախագահել է ԵՊՀ կառավարման և գործարարության, ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու, տվյալ մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Հարություն Վարազդատի Զաքոյանը: Հայտագրված 17 դիմորդներից 2-ն անցել է հարցազրույցով, 1 դիմորդ չի ներկայացել. ընդունելության քննությանը մասնակցել է 14 դիմորդ, որոնցից 7-ը ստացել է «գերազանց», 4-ը՝ «լավ», 3-ը՝ «բավարար»:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք մագիստրատուրա ընդունված մեր բոլոր դիմորդներին՝ նրանց ցանկանալով հաջողություններ ու շարունակական առաջընթաց ուսման մեջ և կյանքում: