Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ 2025 թ․ հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 21-ը մասնաճյուղում իրականացրեց «Անգլերեն սկսնակների համար» անվճար դասընթացը, որը վարեց ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա․ Պարոնյանը:
Դասընթացին դիմել է Իջևանի ու հարակից համայնքների 30 և բարձր տարիքի 23 անձ, որոնցից 15-ը հրավիրվել է նախնական թեստավորման: Դասընթացը հաջողությամբ ավարտել են 11 սովորողներ, ովքեր ամբողջ ծրագրի ընթացքում ցուցաբերել են ակտիվ ներգրավվածություն և շարունակական առաջընթաց:
Մասնակիցների լեզվական հմտությունների աճը գնահատվել է նախնական և ամփոփիչ թեստերի համեմատությամբ: Բոլոր ավարտողները ցուցաբերել են հստակ և չափելի բարելավում, որն արտացոլում է ծրագրի բարձր արդյունավետությունը և կիրառված ուսումնական մեթոդների արդյունքայնությունը:
Դասընթացի մասնակիցները ձեռք բերեցին ամերիկյան անգլերենի հիմնական գիտելիքներ և անգլերենով հաղորդակցության գործնական հմտություններ:
Սկսնակների համար նախատեսված անգլերենի ինտենսիվ դասընթացը հաջողությամբ ավարտվեց՝ ապահովելով բարձր որակ, արդյունավետ մեթոդաբանություն և տեսանելի առաջընթաց բոլոր ավարտողների դեպքում:
Մասնակիցներն արտահայտեցին ծրագրի վերաբերյալ իրենց գոհունակությունը՝ ցանկություն հայտնելով, որ նման ծրագրերը լինեն շարունակական և ավելի երկարաժամկետ:
Ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում ամերիկյան անկյունների ցանցին» ծրագրի շրջանակներում: