Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԵՊՀ ԻՄ հետ համագործակցությամբ 2025 թ. նոյեմբերի 13-19-ը մասնաճյուղում կազմակերպեց «Ամերիկայի Միացյալ Նահանգների բացահայտում․ մշակույթը գործնականում» աշխատարանների շարքը:
Դրանք վարեց ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտ Գ․ Տիգրանյանը, ով իրական կյանքի օրինակների հիման վրա ներկայացրեց ամերիկյան մշակույթը:
Աշխատարաններին մասնակցող 18-25 տարեկան երիտասարդները ծանոթացան ընտանեկան և հասարակական ավանդույթներին, ազգային տոներին, մեդիայի և երիտասարդական ենթամշակույթների ազդեցությանը, ինչպես նաև ամերիկյան հասարակության առօրյա վարքականոններին ու արժեքներին:
Աշխատարանների շարքն ընդգրկում էր՝
արագ ծանոթություն ամերիկյան ոճով,
տոների կարուսել՝ ամերիկյան ազգային տոների իմաստների բացահայտում,
միջմշակութային իրավիճակներ,
մեդիա և կարծրատիպեր,
երիտասարդություն և փոփ մշակույթ,
ընտանեկան ավանդույթներ,
տեղեկություններ ԱՄՆ կրթական / փոխանակման ծրագրերի մասին,
անգլերեն բանավոր խոսքի զարգացում,
նեթվորքինգ և շրջանավարտների հետ կապեր,
կարիերայի զարգացման հնարավորություններ:
Ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը և իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը «Աջակցություն Հայաստանում Ամերիկյան անկյունների ցանցին» ծրագրի շրջանակներում: