2026 թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց «Հոգեբանական աջակցություն․ հոգեբանի գործունեության սահմանները և մասնագիտական դերը» խորագրով գործնական սեմինարը, որը վարեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Պողոսյանը:

Սեմինարի ընթացքում ներկայացվեցին հոգեբանական աջակցության հիմնական ձևերն ու առանձնահատկությունները, հոգեբանի մասնագիտական դերն ու պատասխանատվությունը, մասնագիտական իրավասությունների և էթիկական սահմանների պահպանման կարևորությունը:

Գործնական քննարկումների միջոցով ուսանողները հնարավորություն ունեցան վերլուծելու տարբեր իրավիճակներ, ծանոթանալու հոգեբանական աջակցության տրամադրման մասնագիտական սկզբունքներին և հստակեցնելու հոգեբանի գործունեության վերաբերյալ իրենց պատկերացումները:

Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով՝ նպաստելով ուսանողների մասնագիտական իրազեկվածության բարձրացմանը:

Опубликовать материал
©2026 Все права защищены.