- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում հանդիպում ուսանողների հետ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը, մասնակիցներին տրվող արտոնությունները, կարիերայի հնարավորությունները կրթական հիմնադրամի հետ, դիմելու կարգը։
Նշվեց, որ «Դասավանդիր Հայաստան» ծրագիրն ունի առաքելություն բարելավելու Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ նախ ներգրավելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին՝ որպես ուսուցիչներ, ապա նրանց 2 տարով գործուղելով Հայաստանի մարզային դպրոցներ, որոնցում կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք: Ծրագիրը միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Երիտասարդ մասնակիցներն, իրենց հետ բերելով նորարար մտքեր և նոր մեթոդներ, հասանելի են դարձնում ուսուցանվող նյութերն աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում կրթության որակի բարելավմանը:
Ներկայացվեց, որ ծրագրի մոդելը սոցիալական փոփոխության հասնելու հաջողված ծրագիր է: Պարտադիր չէ, որ ծրագրի մասնակիցը լինի մասնագիտությամբ մանկավարժ, միայն հարկավոր է դասավանդելու և Հայաստանի զարգացմանը նպաստելու ցանկություն, մյուս խնդիրները, ինչպիսիք են՝ վերապատրաստումը, աշխատանքի տեղավորումը մարզային դպրոցներում, վարձատրությունը, հոգում է ծրագիրը:
Պատասխանելով ուսանողների ուղղած հարցերին՝ Սրբուհի Գուլանյանը նշեց, որ ծրագրի պահանջներից մեկն այն է, որ բոլոր մասնակիցները ծրագրի ընթացքում բնակվեն իրենց դասավանդման համայնքներում, իրականացնեն լրացուցիչ պարապմունքներ աշակերտների հետ և աջակցեն նաև համայնքի զարգացմանը: Ծրագրի մասնակիցներն ունենում են մենթորներ, ովքեր հարկ եղած դեպքում ուղղորդում և օգնում են մասնակիցներին ցանկացած հարցում։
Ուսանողներին հետաքրքրեց «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը, և նրանք ցանկություն հայտնեցին մասնակցելու ծրագրին: