2026 թ․ նոյեմբերի 3-4-ը բուհ-գործատու համագործակցության շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողները մասնակցեցին «Զգայական ինտեգրացիա» թեմայով վերապատրաստմանը, որը կազմակերպվել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

«Հույսի կամուրջ» ՀԿ կողմից իրականացվող «Ապրել միասին, սովորել միասին. աջակցություն այսօր հանուն ապահով և կայուն ապագայի» ծրագրի նպատակն է խթանել Իջևան համայնքում հաշմանդամություն ունեցող, սոցիալապես խոցելի և տեղահանված երեխաների սոցիալական ներառումը, զարգացումը և բարեկեցությունը՝ ստեղծելով ներառական միջավայր և լիովին հագեցած զգայական թերապիայի սենյակ: Ծրագրի շրջանակներում իրականացվում են միջոցառումներ համայնքային խմբերի ուսանողների համար:

Վերապատրաստման ընթացքում ԵՊՀ ԻՄ ուսանողներին ներկայացվեցին զգայական ինտեգրացիայի մոտեցումները, դրանց կիրառման առանձնահատկությունները և գործնական նշանակությունը հոգեբանական աշխատանքի գործընթացում։

Մասնավորապես նշվեց, թե ինչ է զգայական ինտեգրացիան, որոնք են հիմնական զգայական համակարգերը, զգայական ինտեգրացիայի խախտման պատճառները և խանգարումները, ինչպես հասկանալ զգայական ինտեգրացիայի դժվարությունները, ինչ մոտեցումներ կիրառել զգայական ընկալման խնդիրների դեպքում։ Ուսանողները ծանոթացան զգայական սենյակի կառուցվածքին, խաղերին և կիրառվող գործիքակազմին։

Երկօրյա վերապատրաստումը նպաստեց ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը, գործնական հմտությունների զարգացմանը և ապագա մասնագիտական գործունեության ընթացքում նոր մոտեցումների կիրառման հնարավորությունների բացահայտմանը։

Опубликовать материал
©2026 Все права защищены.