ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Այսօր՝ 2019թ. սեպտեմբերի 21-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-ամյակը: 28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1991թ. մարտի 1-ի որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց հանրաքվե հետևյալ հարցադրմամբ՝ «Համաձայն ե՞ք, որ Հայաստանի Հանրապետությունը...