Спецификация образовательной программы

Уровень образования (бакалавр/магистр):
Бакалавр
Название образовательной программы и код специальности:
061101.02.6 - Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
Специализация:
061101.02.6 - Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Присвоенная квалификация:
Ինֆորմատիկայի բակալավր
Учебный год начала программы:
2026/2027
Форма обучения (очная/заочная):
Полная занятость
Язык обучения:
Հայերեն
1. Требования к поступающим (критерии приема)
Ծրագրի դիմորդը պետք է ունենա.
- միջնակարգ կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական կրթություն,
- ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի:
2. Цели (назначение)
1. ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար,
2. պատրաստել ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի մասնագետներ նախագծային, արտադրա-տեխնոլոգիական, գիտական և գիտահետազոտական, կազմակերպչական և կառավարման գործունեության համար, որոնք ունակ կլինեն.
- համադրելու հիմնարար և կիրառական մաթեմատիկայի գիտելիքները տարբեր համակարգերի մոդելավորման, տեղեկատվությունների որոնման, տվյալների հենքերի ստեղծման, պահպանման և օգտագործման նպատակով,
- աշխատելու գիտական և գիտաարդյունաբերական բնագավառներում,
- կատարելու տարբեր ոլորտներում հետազոտությունների արդյունքների և գործընթացների արդյունավետության վերլուծություն։
3. Результаты обучения по программе

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Բնութագրելու և բացատրելու ծրագրավորման ժամանակակից պարադիգմները (կառուցվածքային, օբյեկտակողմնորոշված և համակարգային ծրագրավորում) ու ծրագրային ճարտարապետությունների հիմնական սկզբունքները։
    2. Դասակարգելու ծրագրավորման արդի միջավայրերը, բացատրելու դրանց առանձնահատկությունները և կիրառման ոլորտները, տարբեր խնդիրների լուծման համար ընտրելու համապատասխան լեզու՝ ներառյալ վեբ, համակարգային և արհեստական բանականության/մեքենայական ուսուցման (AI/ML) լուծումները։
    3. Մեկնաբանելու մեծածավալ տվյալների մշակման և վերլուծության հիմնական տեսությունները, մեթոդները և մոտեցումները, ինչպես նաև տվյալագիտության և մեքենայական ուսուցման հիմնարար մոդելների կիրառման սկզբունքները տնտեսական, գիտական և ինժեներական խնդիրների ոլորտներում։
    4. Ներկայացնելու արհեստական բանականության և մեքենայական ուսուցման հիմնական հասկացությունները, խնդիրները, մեթոդները և մոդելները, ինչպես նաև բնութագրելու դրանց կիրառման հնարավորությունները գործնական խնդիրների լուծման գործընթացում՝ ներառյալ լեզվային մոդելների և խելացի համակարգերի օգտագործումը։
    5. Բացատրելու ժամանակակից համակարգիչների, գերհամակարգիչների և ցանցային ճարտարապետությունների կառուցվածքային ու գործառնական սկզբունքները, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության հիմնարար հասկացությունները և, դրանց դերը բարձր արդյունավետության հաշվարկային ու արհեստական բանականության (AI) համակարգերում։
    6. Նկարագրելու ռոբոտատեխնիկական և ավտոմատ կառավարման համակարգերի կառուցման ու գործարկման հիմնարար սկզբունքները, CI/CD, DevOps և ամպային տեխնոլոգիաների հիմնական հասկացություններն ու ճարտարապետական մոտեցումները, ինչպես նաև ծրագրային համակարգերի մշակման կենսացիկլի և ծրագրային արտադրանքների շուկայական գնահատման հիմնական մեթոդներն ու ցուցանիշները։
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Կիրառելու դասական մաթեմատիկայի, վիճակագրության և օպտիմալացման մեթոդները մասնագիտական խնդիրների լուծման համար, իրականացնելու անընդհատ և դիսկրետ մոդելների վերլուծություն, մշակելու արդյունավետ ալգորիթմներ և գնահատելու ծրագրային լուծումների որակը։
    2. Իրականացնելու տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն՝ կիրառելով վիճակագրական մեթոդներ, տվյալագիտության գործիքներ և վիրտուալ հարթակներ, կատարելու քանակական և որակական վերլուծություն և ձևակերպելու հիմնավորված եզրահանգումներ։
    3. Կատարելու բնագիտական, տնտեսագիտական, ֆինանսական և հումանիտար ոլորտների խնդիրների մաթեմատիկական մոդելավորում, կիրառելու արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոդելներ՝ իրական տվյալների հիման վրա կանխատեսումներ և վերլուծություններ կատարելու, ծրագրային համակարգեր մշակելու համար։
    4. Իրականացնելու մասնագիտական և միջառարկայական հետազոտություններ, կիրառելու առաջադեմ տեխնոլոգիաներ և AI գործիքներ, նախագծելու և մշակելու գիտական հիմքով ծրագրային համակարգեր։
    5. Նախագծելու և կառուցելու անվտանգ հաշվողական համակարգեր՝ կիրառելով համակարգչային ճարտարապետության, տեղեկատվական անվտանգության, կրիպտոգրաֆիայի և ժամանակակից կիբերանվտանգային տեխնոլոգիաների սկզբունքները և մեթոդները։
    6. Նախագծելու, մշակելու և ներդնելու ժամանակակից ծրագրային համակարգեր՝ կիրառելով DevOps, CI/CD, ամպային (AI/LLM) և ավտոմատացված տեխնոլոգիաներ, ապահովելով համակարգերի հուսալիությունը, մասշտաբայնությունը և արդյունավետությունը։
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ:
    2. Մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում:
    3. Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
    4. Ստանձնելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
    5. Կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար:
    6. Տիրապետելու բավարար գիտելիքների ու կարողությունների` բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում համապատասխան բնագավառում ուսումը շարունակելու համար և բացահայտելու իր կրթական պահանջմունքները և/կամ կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար:
    7. Կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին օգնություն։
    8. Վերլուծելու և եզրահանգումներ անելու՝ դրսևորելով քննական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերելու ստեղածագործական մոտեցում մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար:
4. Способ оценки
- Հետազոտական աշխատանք
- Լուսապատկերաշար
- Ռեֆերատ
- Էսսե
- Թղթապանակ
- Մասնագիտական գրականության վերլուծություն
- Խմբային աշխատանքի ներկայացում
- Գրավոր կարճ հաղորդագրություններ
- Տարաբնույթ առաջադրանքներ
- Զեկուցումներ
- Ուսումնական նախագծեր
- Գործնական աշխատանք
- Թեմատիկ աշխատանք
- Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
- Ինքնագնահատում, փոխգնահատում
- Բանավոր հարցում
- Ստուգողական աշխատանք
- Ընթացիկ քննություններ
- Ստուգարքներ
- Եզրափակիչ քննութուններ
- Ավարտական աշխատանքի պաշտպանություն
5. Карьерные возможности выпускников
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաբնույթ ոլորտներում գործող պետական և մասնավոր հիմնարկներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Գիտահետազոտական ինստիտուտներում`
- գիտաշխատող,
- ինժեներ-մաթեմատիկոս,
- ինժեներ-ծրագրավորող,

Պետական և մասնավոր հիմնարկներում`
- ինժեներ-մաթեմատիկոս,
- ինժեներ-ծրագրավորող,
- տեղեկատվական բազաներ ստեղծող և սպասարկող մասնագետ,
- վիճակագրական վերլուծությունների մասնագետ,
- արտադրանքի վերահսկման բաժինների ծրագրային մասնագետ և այլն:
Լրացուցիչ մանկավարժական դասընթացներ անցնելուց հետո ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել նաև ՀՀ ԿԳՆ ավագ, հիմնական և միջին դպրոցներում որպես ուսուցիչ, ուսումնակրթական ինժեներական լաբորատորիաներում որպես դասընթացավար:
Հնարավոր աշխատավայրերն են. ՀՀ ԿԳՆ դպրոցներ, քոլեջներ, բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՊՆ հատուկ ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բազմաբնույթ կազմակերպություններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
6. Ресурсы и формы для поддержки обучения
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա կրթական ծրագիրն իրականացնելու համար ֆակուլտետում առկա են 9 լսարաններ, որոնցից մեկը հագեցված է տեխնիկական միջոցներով` համակարգիչ և տեսասարք, երկու համակարգչային սրահներ՝ յուրաքանչյուրը հագեցած 20 համակարգիչներով և տեսասարքերով, միկրոկոնտրոլերների ծրագրավորման լաբորատորիա: Մասնաճյուղում հասանելի է ինտերնետ կապը` էլեկտրոնային գրադարաններից օգտվելու համար:
7. Образовательные стандарты и/или ориентиры, использованные для разработки программы
1. ԵՊՀ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր,
2. ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակ,
3. ՌԴ, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր,
4. ՌԴ, Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի հետազոտական համալսարան (Университет ИТМО), բակալավրի պատրաստման ուսումնական պլաններ, «Մեխատրոնիկա և ռոբոտոտեխնիկա», «Ռեբոտոտեխնիկա» կրթական ծրագրեր, 2020թ.,
5. ՌԴ, Պետական համալսարան-ուսումնագիտակարտադրական կոմպլեքս», «Մեխատրոնիկա և ռոբոտոտեխնիկա» կրթական ծրագիր,
6. Jacobs University, Computer Science, Study Program Handbook, 2021,
7. OWASP - OWASP Application Security Verification Standard,
8. University of Washington - Master of Science in Cybersecurity Engineering:
8. Требования к академическому персоналу
1. Ընդհանրական կարողություններ

Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
- կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
- կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
- սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
- զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
- կազմելու դասընթացի փաթեթ,

Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
- վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
- կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
- ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդնե

Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
- արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
- հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
- պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
- պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը։

ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
- պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
- օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
- կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար։

2.Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
- սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
- ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
- ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
- կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ:

3.Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
- Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
- Գիտական աստիճանի և կոչման առկայություն (ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայի համար):
- Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող դասընթացի /մոդուլի ոլորտում:
- Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
- Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի)։
- Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
- Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն (ցանկալի է):
9. Дополнительная информация о программе
Մասնաճյուղում իրականացվող «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ուսանողներն ուսումնասիրելու են նաև ժամանակակից և պահանջված ծրագրավորման տարբեր լեզուներ, համակարգեր, տեխնոլոգիաներ և տեսություններ, մասնավորապես C# և Java լեզուները, զուգահեռ ծրագրավորման MPI տեխնոլոգիան, Web-ծրագրավորում, կոմպյուտերային ցանցեր, կրիպտոգրաֆիայի մաթեմատիկական հիմունքներ, միկրոկոնտրոլլերների ծրագրավորում, տեղեկատվական անվտանգություն և այլն: Ուսումնառության ընթացքում ուսանողը կկատարի հետազոտական աշխատանք մասնագիտական մի շարք առարկաների շրջանակում: Բուհում ստացած կրթությունը թույլ կտա ծրագրի շրջանավարտներին
լինել տեղեկացված համակարգչային գիտության ժամանակակից ուղղությունների և զարգացման միտումների վերաբերյալ, կողմնորոշվել ապագա կարիերայի հարցերում և լինել մրցունակ և պահանջված ազգային և տարածաշրջանային աշխատաշուկայում։
©2026 Все права защищены.