Type:
Bachelor
Speciality:
061101.02.6 - Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
Specialisation:
061101.02.6 - Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Qualification awarded:
Ինֆորմատիկայի բակալավր
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա.
- միջնակարգ կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական կրթություն,
- ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի:

2. Programme Objectives
1. ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար,
2. պատրաստել ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի մասնագետներ նախագծային, արտադրա-տեխնոլոգիական, գիտական և գիտահետազոտական, կազմակերպչական և կառավարման գործունեության համար, որոնք ունակ կլինեն.
- համադրելու հիմնարար և կիրառական մաթեմատիկայի գիտելիքները տարբեր համակարգերի մոդելավորման, տեղեկատվությունների որոնման, տվյալների հենքերի ստեղծման, պահպանման և օգտագործման նպատակով,
- աշխատելու գիտական և գիտաարդյունաբերական բնագավառներում,
- կատարելու տարբեր ոլորտներում հետազոտությունների արդյունքների և գործընթացների արդյունավետության վերլուծություն։

3. Educational outcomes of the programme
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու և բացատրելու ծրագրավորման ժամանակակից սկզբունքները, մեթոդները (կառուցվածքային մեթոդ, օբյեկտակողմնորոշված մեթոդ, համակարգային մեթոդ, միկրոկոնտրոլերների և սարքերի ծրագրավորման մեթոդ), արդի տեղեկատվական տեխնոլոգիաները:
- Թվարկելու ծրագրավորման արդի լեզուները, դասակարգելու և ներկայացնելու դրանց առանձնահատկությունները, կիրառման ոլորտները, հիմնավորելու տարբեր խնդիրների ծրագրային իրականացման համար կոնկրետ լեզվի ընտրությունը:
- Բացատրելու զուգահեռ և բաշխված ծրագրավորման, տարբեր լեզուներով աջակցվող web ծրագրավորման, գրաֆիկական միջերեսի ծրագրավորման, տեխնիկական համակարգերի և միկրոկոնտրոլերների ծրագրավորման առանձնահատկությունները, սկզբունքները և մեթոդները, ներկայացնելու ծրագրերի օրինակներ:
- Ներկայացնելու գիտական և տնտեսական տարբեր ոլորտներում մեծածավալ տվյալների մշակման և վերլուծության մեթոդները, ծրագրային համակարգերի կիրառման սկզբունքները, բացատրելու և վերլուծելու դրանց ներդրման նպատակահարմարությունը և արդյունավետությունը, բերելու ծրագրային համակարգերի կիրառման հայտնի օրինակներ:
- Ներկայացնելու և նկարագրելու ժամանակակից համակարգիչների, գերհամակարգիչների և համակարգչային ցանցերի ճարտարապետական առանձնահատկությունները, անվտանգության և պաշտպանվածության ապահովման սկզբունքները և մեթոդները, կիրառման ոլորտները և ուղղությունները, մեկնաբանելու դրանց օգտագործման հնարավորությունները ՀՀ-ում և տարածաշրջանում:
- Ներկայացնելու ռոբոտատեխնիկական օբյեկտների ծրագրային ապահովման սկզբունքները և դրանց վրա հիմնված ավտոմատ կառավարման համակարգերի սխեմատեխնիկական իրականացման հիմնական հասկացությունները և եղանակները:
- Բացահայտելու, ներկայացնելու, վերլուծելու և մեկնաբանելու ծրագրային համակարգերի ապարատային և ծրագրային լուծումների մարքետինգային բնութագրիչները և ցուցանիշները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Լուծելու մասնագիտական ոլորտի խնդիրներ՝ օգտագործելով դասական մաթեմատիկայի հիմնարար գաղափարները, մոդելները, սկզբունքները, դրույթները, խնդիրների լուծման եղանակները։
- Օգտվելու խնդիրների մաթեմատիկական մոդելավորման և մոդելների ծրագրավորման մեթոդներից, մաթեմատիկական վերլուծական և վիճակագրական գործիքներից, էլեկտրոնային համակարգերի նախագծման և տեխնիկապես իրագործման ծրագրային և ապարատային միջոցներից, ինչպես նաև վիրտուալ հարթակների գործիքակազմից:
- Կատարելու բնագիտական, տնտեսագիտական, ֆինանսական և հումանիտար ոլորտների խնդիրների մաթեմատիկական մոդելավորում, տարանջատելու անընդհատ և դիսկրետ մոդելները, ընտրելու, հիմնավորելու, հետազոտելու, համեմատելու այդ մոդելների առանձնահատկությունները, իրականացման եղանակները և մեթոդները, մշակելու այդ խնդիրների լուծման լավագույն ալգորիթմներ՝ ապահովելով և գնահատելով ծրագրային համակարգերի որակի ցուցանիշները:
- Իրականացնելու հետազոտություններ մասնագիտական ոլորտում, ուսումնասիրելու միջառարկայական կապերը, խնդիրների լուծման համար կիրառելու նորարարական և առաջադեմ մոտեցումներ և տեխնոլոգիաներ, մշակելու ծրագրային համակարգեր։
- Նախագծելու անվտանգ և պաշտպանված հաշվողական համակարգեր և ցանցեր՝ կիրառելով համակարգչային և ցանցային ճարտարապետության առանձնահատկությունները, դրանց ապարատային և տարրային հենքի կառուցվածքը։
- Հավաքագրելու մասնագիտական տեղեկատվություն ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ պահանջող տարբեր պարզ և բարդ խնդիրների լուծման համար՝ օգտագործելով հաղորդակցման և որոնողական ժամանակակից տարբեր համակարգեր, նորարարական մեթոդներով իրականացնելու հավաքագրված մասնագիտական տվյալների քանակական և որակական վերլուծություններ, կատարելու տրամաբանական եզրահանգումներ:
- Նախագծելու և կառուցելու ավտոմատ կառավարման համակարգեր (ռոբոտներ), մշակելու դրանց սխեմատեխնիկական իրականացման միջոցները և ծրագրային ապահովումը։
- Ուսումնասիրելու ծրագրային համակարգերի սպառման շուկաները, պլանավորելու, նախագծելու և կառուցելու շուկայում պահանջված ծրագրային համակարգեր, հավաքագրելու և վերլուծելու ծրագրային համակարգերի ներդրման և շահագործման ցուցանիշները:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
- Կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար:
- Որոշելու իր հետագա ուսումնառության կամ աշխատանքի ուղիները և զարգացման միտումները՝ վերլուծելով մասնագիտական ոլորտի առկա խնդիրներն ու գնահատելով սեփական հնարավորությունները:
- Ստանձնելու անձնական պատասխանատվություն ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
- Մասնագիտական հանրույթում կառուցելու տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ բանավոր ու գրավոր խոսք մայրենի և որևէ օտար լեզվով:
- Կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն։
4. Assessment methods
- Հետազոտական աշխատանք
- Լուսապատկերաշար
- Ռեֆերատ
- Էսսե
- Թղթապանակ
- Մասնագիտական գրականության վերլուծություն
- Խմբային աշխատանքի ներկայացում
- Գրավոր կարճ հաղորդագրություններ
- Տարաբնույթ առաջադրանքներ
- Զեկուցումներ
- Ուսումնական նախագծեր
- Գործնական աշխատանք
- Թեմատիկ աշխատանք
- Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
- Ինքնագնահատում, փոխգնահատում
- Բանավոր հարցում
- Ստուգողական աշխատանք
- Ընթացիկ քննություններ
- Ստուգարքներ
- Եզրափակիչ քննութուններ
- Ավարտական աշխատանքի պաշտպանություն

5. Graduates future career opportunities
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաբնույթ ոլորտներում գործող պետական և մասնավոր հիմնարկներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Գիտահետազոտական ինստիտուտներում`
- գիտաշխատող,
- ինժեներ-մաթեմատիկոս,
- ինժեներ-ծրագրավորող,
Պետական և մասնավոր հիմնարկներում`
- ինժեներ-մաթեմատիկոս,
- ինժեներ-ծրագրավորող,
- տեղեկատվական բազաներ ստեղծող և սպասարկող մասնագետ,
- վիճակագրական վերլուծությունների մասնագետ,
- արտադրանքի վերահսկման բաժինների ծրագրային մասնագետ և այլն:
Լրացուցիչ մանկավարժական դասընթացներ անցնելուց հետո ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել նաև ՀՀ ԿԳՆ ավագ, հիմնական և միջին դպրոցներում որպես ուսուցիչ, ուսումնակրթական ինժեներական լաբորատորիաներում որպես դասընթացավար:
Հնարավոր աշխատավայրերն են. ՀՀ ԿԳՆ դպրոցներ, քոլեջներ, բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՊՆ հատուկ ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բազմաբնույթ կազմակերպություններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:

6. Resources and forms to support learning
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա կրթական ծրագիրն իրականացնելու համար ֆակուլտետում առկա են 9 լսարաններ, որոնցից մեկը հագեցված է տեխնիկական միջոցներով` համակարգիչ և տեսասարք, երկու համակարգչային սրահներ՝ յուրաքանչյուրը հագեցած 20 համակարգիչներով և տեսասարքերով, միկրոկոնտրոլերների ծրագրավորման լաբորատորիա: Մասնաճյուղում հասանելի է ինտերնետ կապը` էլեկտրոնային գրադարաններից օգտվելու համար:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
1. ԵՊՀ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր,
2. ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակ,
3. ՌԴ, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր,
4. ՌԴ, Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի հետազոտական համալսարան (Университет ИТМО), բակալավրի պատրաստման ուսումնական պլաններ, «Մեխատրոնիկա և ռոբոտոտեխնիկա», «Ռեբոտոտեխնիկա» կրթական ծրագրեր, 2020թ.,
5. ՌԴ, Պետական համալսարան-ուսումնագիտակարտադրական կոմպլեքս», «Մեխատրոնիկա և ռոբոտոտեխնիկա» կրթական ծրագիր,
6. Jacobs University, Computer Science, Study Program Handbook, 2021,
7. OWASP - OWASP Application Security Verification Standard,
8. University of Washington - Master of Science in Cybersecurity Engineering:

8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
- կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
- կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
- սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
- զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
- կազմելու դասընթացի փաթեթ,
Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
- վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
- կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
- ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդնե
Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
- արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
- հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
- պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
- պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը։
ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
- պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
- օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
- կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար։
2.Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
- սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
- ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
- ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
- կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ:
3.Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
- Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
- Գիտական աստիճանի և կոչման առկայություն (ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայի համար):
- Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող դասընթացի /մոդուլի ոլորտում:
- Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
- Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի)։
- Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
- Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն (ցանկալի է):

9. Additional information about the programme
Մասնաճյուղում իրականացվող «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ուսանողներն ուսումնասիրելու են նաև ժամանակակից և պահանջված ծրագրավորման տարբեր լեզուներ, համակարգեր, տեխնոլոգիաներ և տեսություններ, մասնավորապես C# և Java լեզուները, զուգահեռ ծրագրավորման MPI տեխնոլոգիան, Web-ծրագրավորում, կոմպյուտերային ցանցեր, կրիպտոգրաֆիայի մաթեմատիկական հիմունքներ, միկրոկոնտրոլլերների ծրագրավորում, տեղեկատվական անվտանգություն և այլն: Ուսումնառության ընթացքում ուսանողը կկատարի հետազոտական աշխատանք մասնագիտական մի շարք առարկաների շրջանակում: Բուհում ստացած կրթությունը թույլ կտա ծրագրի շրջանավարտներին
լինել տեղեկացված համակարգչային գիտության ժամանակակից ուղղությունների և զարգացման միտումների վերաբերյալ, կողմնորոշվել ապագա կարիերայի հարցերում և լինել մրցունակ և պահանջված ազգային և տարածաշրջանային աշխատաշուկայում։