Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
061101.02.6 - Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)
Մասնագիտացումը՝
061101.02.6 - Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Շնորհվող որակավորումը՝
Ինֆորմատիկայի բակալավր
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա.
- միջնակարգ կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական կրթություն,
- ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի:
2. Ծրագրի նպատակները
1. ձևավորել անհրաժեշտ գիտակրթական հենք և մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի զարգացման համար,
2. պատրաստել ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի մասնագետներ նախագծային, արտադրա-տեխնոլոգիական, գիտական և գիտահետազոտական, կազմակերպչական և կառավարման գործունեության համար, որոնք ունակ կլինեն.
- համադրելու հիմնարար և կիրառական մաթեմատիկայի գիտելիքները տարբեր համակարգերի մոդելավորման, տեղեկատվությունների որոնման, տվյալների հենքերի ստեղծման, պահպանման և օգտագործման նպատակով,
- աշխատելու գիտական և գիտաարդյունաբերական բնագավառներում,
- կատարելու տարբեր ոլորտներում հետազոտությունների արդյունքների և գործընթացների արդյունավետության վերլուծություն։
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Ներկայացնելու և բացատրելու ծրագրավորման ժամանակակից սկզբունքները, մեթոդները (կառուցվածքային մեթոդ, օբյեկտակողմնորոշված մեթոդ, համակարգային մեթոդ, միկրոկոնտրոլերների և սարքերի ծրագրավորման մեթոդ), արդի տեղեկատվական տեխնոլոգիաները:
    2. Թվարկելու ծրագրավորման արդի լեզուները, դասակարգելու և ներկայացնելու դրանց առանձնահատկությունները, կիրառման ոլորտները, հիմնավորելու տարբեր խնդիրների ծրագրային իրականացման համար կոնկրետ լեզվի ընտրությունը:
    3. Բացատրելու զուգահեռ և բաշխված ծրագրավորման, տարբեր լեզուներով աջակցվող web ծրագրավորման, գրաֆիկական միջերեսի ծրագրավորման, տեխնիկական համակարգերի և միկրոկոնտրոլերների ծրագրավորման առանձնահատկությունները, սկզբունքները և մեթոդները, ներկայացնելու ծրագրերի օրինակներ:
    4. Ներկայացնելու գիտական և տնտեսական տարբեր ոլորտներում մեծածավալ տվյալների մշակման և վերլուծության մեթոդները, ծրագրային համակարգերի կիրառման սկզբունքները, բացատրելու և վերլուծելու դրանց ներդրման նպատակահարմարությունը և արդյունավետությունը, բերելու ծրագրային համակարգերի կիրառման հայտնի օրինակներ:
    5. Ներկայացնելու և նկարագրելու ժամանակակից համակարգիչների, գերհամակարգիչների և համակարգչային ցանցերի ճարտարապետական առանձնահատկությունները, անվտանգության և պաշտպանվածության ապահովման սկզբունքները և մեթոդները, կիրառման ոլորտները և ուղղությունները, մեկնաբանելու դրանց օգտագործման հնարավորությունները ՀՀ-ում և տարածաշրջանում:
    6. Ներկայացնելու ռոբոտատեխնիկական օբյեկտների ծրագրային ապահովման սկզբունքները և դրանց վրա հիմնված ավտոմատ կառավարման համակարգերի սխեմատեխնիկական իրականացման հիմնական հասկացությունները և եղանակները:
    7. Բացահայտելու, ներկայացնելու, վերլուծելու և մեկնաբանելու ծրագրային համակարգերի ապարատային և ծրագրային լուծումների մարքետինգային բնութագրիչները և ցուցանիշները:
    8. Ներկայցնելու արհեստական բանականության, տվյալագիտության, մեքենայական ուսուցման հիմնական խնդիրները և դրանց լուծման եղանակները, արհեստական բանականության լեզվային մոդելների կիրառման մարտավարությունը։
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Լուծելու մասնագիտական ոլորտի խնդիրներ՝ օգտագործելով դասական մաթեմատիկայի հիմնարար գաղափարները, մոդելները, սկզբունքները, դրույթները, խնդիրների լուծման եղանակները։
    2. Օգտվելու խնդիրների մաթեմատիկական մոդելավորման և մոդելների ծրագրավորման մեթոդներից, մաթեմատիկական վերլուծական և վիճակագրական գործիքներից, էլեկտրոնային համակարգերի նախագծման և տեխնիկապես իրագործման ծրագրային և ապարատային միջոցներից, ինչպես նաև վիրտուալ հարթակների գործիքակազմից:
    3. Կատարելու բնագիտական, տնտեսագիտական, ֆինանսական և հումանիտար ոլորտների խնդիրների մաթեմատիկական մոդելավորում, տարանջատելու անընդհատ և դիսկրետ մոդելները, ընտրելու, հիմնավորելու, հետազոտելու, համեմատելու այդ մոդելների առանձնահատկությունները, իրականացման եղանակները և մեթոդները, մշակելու այդ խնդիրների լուծման լավագույն ալգորիթմներ՝ ապահովելով և գնահատելով ծրագրային համակարգերի որակի ցուցանիշները:
    4. Իրականացնելու հետազոտություններ մասնագիտական ոլորտում, ուսումնասիրելու միջառարկայական կապերը, խնդիրների լուծման համար կիրառելու նորարարական և առաջադեմ մոտեցումներ և տեխնոլոգիաներ, մշակելու ծրագրային համակարգեր։
    5. Նախագծելու անվտանգ և պաշտպանված հաշվողական համակարգեր և ցանցեր՝ կիրառելով համակարգչային և ցանցային ճարտարապետության առանձնահատկությունները, դրանց ապարատային և տարրային հենքի կառուցվածքը։
    6. Հավաքագրելու մասնագիտական տեղեկատվություն ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ պահանջող տարբեր պարզ և բարդ խնդիրների լուծման համար՝ օգտագործելով հաղորդակցման և որոնողական ժամանակակից տարբեր համակարգեր, նորարարական մեթոդներով իրականացնելու հավաքագրված մասնագիտական տվյալների քանակական և որակական վերլուծություններ, կատարելու տրամաբանական եզրահանգումներ:
    7. Նախագծելու և կառուցելու ավտոմատ կառավարման համակարգեր (ռոբոտներ), մշակելու դրանց սխեմատեխնիկական իրականացման միջոցները և ծրագրային ապահովումը։
    8. Ուսումնասիրելու ծրագրային համակարգերի սպառման շուկաները, պլանավորելու, նախագծելու և կառուցելու շուկայում պահանջված ծրագրային համակարգեր, հավաքագրելու և վերլուծելու ծրագրային համակարգերի ներդրման և շահագործման ցուցանիշները:
    9. Օգտագործելու արհեստական բանականության համակարգերը, մասնավորապես, լեզվային մոդելները՝ մասնագիտական ոլորտում հետազոտություն կատարելու և համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով։
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
    2. Կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար:
    3. Որոշելու իր հետագա ուսումնառության կամ աշխատանքի ուղիները և զարգացման միտումները՝ վերլուծելով մասնագիտական ոլորտի առկա խնդիրներն ու գնահատելով սեփական հնարավորությունները:
    4. Ստանձնելու անձնական պատասխանատվություն ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
    5. Մասնագիտական հանրույթում կառուցելու տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ բանավոր ու գրավոր խոսք մայրենի և որևէ օտար լեզվով:
    6. Կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն։
4. Գնահատման ձևերը
- Հետազոտական աշխատանք
- Լուսապատկերաշար
- Ռեֆերատ
- Էսսե
- Թղթապանակ
- Մասնագիտական գրականության վերլուծություն
- Խմբային աշխատանքի ներկայացում
- Գրավոր կարճ հաղորդագրություններ
- Տարաբնույթ առաջադրանքներ
- Զեկուցումներ
- Ուսումնական նախագծեր
- Գործնական աշխատանք
- Թեմատիկ աշխատանք
- Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
- Ինքնագնահատում, փոխգնահատում
- Բանավոր հարցում
- Ստուգողական աշխատանք
- Ընթացիկ քննություններ
- Ստուգարքներ
- Եզրափակիչ քննութուններ
- Ավարտական աշխատանքի պաշտպանություն
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տեղեկատվական տեխնոլոգիաների բազմաբնույթ ոլորտներում գործող պետական և մասնավոր հիմնարկներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Գիտահետազոտական ինստիտուտներում`
- գիտաշխատող,
- ինժեներ-մաթեմատիկոս,
- ինժեներ-ծրագրավորող,

Պետական և մասնավոր հիմնարկներում`
- ինժեներ-մաթեմատիկոս,
- ինժեներ-ծրագրավորող,
- տեղեկատվական բազաներ ստեղծող և սպասարկող մասնագետ,
- վիճակագրական վերլուծությունների մասնագետ,
- արտադրանքի վերահսկման բաժինների ծրագրային մասնագետ և այլն:
Լրացուցիչ մանկավարժական դասընթացներ անցնելուց հետո ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել նաև ՀՀ ԿԳՆ ավագ, հիմնական և միջին դպրոցներում որպես ուսուցիչ, ուսումնակրթական ինժեներական լաբորատորիաներում որպես դասընթացավար:
Հնարավոր աշխատավայրերն են. ՀՀ ԿԳՆ դպրոցներ, քոլեջներ, բուհեր, գիտահետազոտական ինստիտուտներ, ՊՆ հատուկ ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող բազմաբնույթ կազմակերպություններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա կրթական ծրագիրն իրականացնելու համար ֆակուլտետում առկա են 9 լսարաններ, որոնցից մեկը հագեցված է տեխնիկական միջոցներով` համակարգիչ և տեսասարք, երկու համակարգչային սրահներ՝ յուրաքանչյուրը հագեցած 20 համակարգիչներով և տեսասարքերով, միկրոկոնտրոլերների ծրագրավորման լաբորատորիա: Մասնաճյուղում հասանելի է ինտերնետ կապը` էլեկտրոնային գրադարաններից օգտվելու համար:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
1. ԵՊՀ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր,
2. ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակ,
3. ՌԴ, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիր,
4. ՌԴ, Սանկտ-Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի հետազոտական համալսարան (Университет ИТМО), բակալավրի պատրաստման ուսումնական պլաններ, «Մեխատրոնիկա և ռոբոտոտեխնիկա», «Ռեբոտոտեխնիկա» կրթական ծրագրեր, 2020թ.,
5. ՌԴ, Պետական համալսարան-ուսումնագիտակարտադրական կոմպլեքս», «Մեխատրոնիկա և ռոբոտոտեխնիկա» կրթական ծրագիր,
6. Jacobs University, Computer Science, Study Program Handbook, 2021,
7. OWASP - OWASP Application Security Verification Standard,
8. University of Washington - Master of Science in Cybersecurity Engineering:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ

Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
- կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
- կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
- սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
- զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
- կազմելու դասընթացի փաթեթ,

Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
- վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
- կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
- ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդնե

Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
- արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
- հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
- պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
- պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը։

ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
- պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
- օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
- կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար։

2.Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.
- ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
- սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
- ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
- ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
- կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ:

3.Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
- Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
- Գիտական աստիճանի և կոչման առկայություն (ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայի համար):
- Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող դասընթացի /մոդուլի ոլորտում:
- Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
- Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի)։
- Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
- Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն (ցանկալի է):
9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Մասնաճյուղում իրականացվող «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ուսանողներն ուսումնասիրելու են նաև ժամանակակից և պահանջված ծրագրավորման տարբեր լեզուներ, համակարգեր, տեխնոլոգիաներ և տեսություններ, մասնավորապես C# և Java լեզուները, զուգահեռ ծրագրավորման MPI տեխնոլոգիան, Web-ծրագրավորում, կոմպյուտերային ցանցեր, կրիպտոգրաֆիայի մաթեմատիկական հիմունքներ, միկրոկոնտրոլլերների ծրագրավորում, տեղեկատվական անվտանգություն և այլն: Ուսումնառության ընթացքում ուսանողը կկատարի հետազոտական աշխատանք մասնագիտական մի շարք առարկաների շրջանակում: Բուհում ստացած կրթությունը թույլ կտա ծրագրի շրջանավարտներին
լինել տեղեկացված համակարգչային գիտության ժամանակակից ուղղությունների և զարգացման միտումների վերաբերյալ, կողմնորոշվել ապագա կարիերայի հարցերում և լինել մրցունակ և պահանջված ազգային և տարածաշրջանային աշխատաշուկայում։
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: