Հավաստագրերի և շնորհակալագրերի հանձնում՝ միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցության համար
ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը ս.թ. մարտի 28-ին Տնտեսագիտության ֆակուլտետի «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Թամամյանին և թեմայի ղեկավար, Տուրիզիմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Սմբատ Ցուցուլյանին հանդիսավորությամբ հանձնեց Ռուսաստանի Դաշնության Գժելի պետական համալսարանի նախաձեռնությամբ 2026 թ. փետրվարի 25-ին անցկացված միջազգային գիտագործնական առցանց համաժողովին մասնակցության (գիտական զեկուցմամբ հանդես գալու) հավաստագրերը: