- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Գիտական խորհրդի նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Գիտխորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի` 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, 2026-27 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2022 թ. հունվարի 27-ի նիստի թիվ 57/1 որոշմամբ հաստատված «ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգը (նոր խմբագրությամբ), ներկայացվեց Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների դեկանների մրցութային ընտրություն կազմակերպելու մասին հարցը:
Ընթացիկ հարցերի շրջանակներում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ «Կանաչ համալսարանի» հայեցակարգի, ԵՊՀ ԻՄ-ում 2026-2027 ուսումնական տարում իրականացվող լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի վարձավճարների չափերի հաստատմանը, Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանուշ Սերգոյի Բլբուլյանին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահի պաշտոնում հաստատելուն վերաբերող հարցերը:
Նիստի ընթացքում պարոն Օթարյանը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հ. Հովհաննիսյանի կողմից շնորհակալագիր հանձնեց ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու Ռոբերտ Մառլենի Յոլչյանին՝ ԵՊՀ ԻՄ-ում ծավալած երկարամյա անբասիր գործունեության, մեծ վաստակի, նշանակալի ավանդի ու անմնացորդ նվիրումի համար:
Հաստատման ներկայացված ԵՊՀ ԻՄ «Կանաչ համալսարանի» հայեցակարգի վերաբերյալ նշվեց, որ այն մշակվել է ԵՊՀ ԻՄ կողմից՝ որպես շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության, կայուն զարգացման սկզբունքների ներդրման և համալսարանական համայնքի էկոլոգիական գիտակցության բարձրացման մոտեցումների համակարգ: «Կանաչ համալսարան»գաղափարի հիմնական նպատակն է նվազեցնել բուհի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և ձևավորել էկոլոգիապես գրագետ սերունդ: Սույն հայեցակարգով ներկայացված էին ԵՊՀ ԻՄ տեսլականը, հիմնական սկզբունքները, նպատակները, նախանշված էր գործողությունների ծրագիրը, ամրագրված էին այլ անհրաժեշտ դրույթներ:
Ղեկավարվելով ԵՊՀ ԻՄ կանոնադրության 23-րդ կետի 4-րդ ենթակետով և ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ գիտական խորհուրդը հաստատեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Կանաչ համալսարանի» հայեցակարգը՝ որոշ փոփոխություններով հանդերձ:
Առաջարկված փոփոխություններով նաև հաստատվեցին 2026-27 ուսումնական տարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվող լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի ցանկը և վարձավճարների չափերը:
Գիտխորհրդի անդամները Լիանուշ Բլբուլյանին հաստատեցին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնում՝ շնորհավորելով և մաղթելով, որ նրա նախագահությամբ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ն ծավալի կառույցի գործառույթներից բխող ակտիվ և արդյունավետ գործունեություն՝ հաճախակի կազմակերպելով ուսանողական գիտական միջոցառումներ և նախաձեռնություններ: