ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի փակ և գաղտնի քվեարկության արդյունքների համաձայն՝ 2026 թ. սեպտեմբերի 11-ին պարոն Հովհաննես Հովհաննիսյանը հինգ տարի ժամկետով վերընտրվեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր, որի կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորում ենք նրան:
Պարո՛ն Հովհաննիսյան, ցանկանում ենք Ձեզ անսպառ եռանդ և հետևողականություն Երևանի պետական համալսարանի գիտական, կրթական և միջազգային զարգացման առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում, մեծ հաջողություններ և ձեռքբերումներ համալսարանի զարգացման Ձեր բոլոր ծրագրերում և նախաձեռնություններում:
Վստահ ենք, որ Ձեր ղեկավարությամբ և բոլոր համալսարանականներիս նպատակաուղղված ջանքերով Մայր բուհը կկարողանա պատվով դիմակայել ժամանակի նոր մարտահրավերներին և հաղթահարել խոչընդոտները, ապահովել իր շարունակական առաջընթացն ու զարգացումը….