- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- ԵՊՀ ԻՄ մասնակցությունը «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026»-ին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Միջոցառումն ուսանողների համար հնարավորություն էր անմիջական կապ հաստատելու իրական գործատուների և ոլորտի ներկայացուցիչների հետ, գործատուներին՝ հանդիպելու ապագա մասնագետների հետ, իսկ առաջին կուրսի ուսանողներին՝ ծանոթանալու համալսարանական կյանքի բազմազան հնարավորություններին:
Այս տարի ևս «ԲանՈՒԳործ» էքսպոյին առանձին տաղավարով մասնակցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ցուցադրելով իր կրթագիտական հնարավորությունները: Մասնաճյուղի ստեղծագործական ներուժը ներկայացվեց Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների ուսանողների ու դասախոսների հեղինակած աշխատանքների ցուցադրությամբ: Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվեցին նաև վարպետաց դասեր, որոնց ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան ոչ միայն հետևելու, այլև անմիջականորեն ներգրավվելու ստեղծագործական գործընթացում:
Տաղավարի ինտերակտիվ բաղադրիչներից էր «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի շրջանակում իրականացված «Ճանաչի՛ր Տավուշը» ճանաչողական խաղը, որն այցելուներին հնարավորություն տվեց հետաքրքիր և խաղային ձևաչափով բացահայտելու Տավուշի մարզը:
Էքսպոյի այցելուներին բուկլետների, թռուցիկների, սթիքերների և էջանշանների միջոցով ներկայացվեց ԵՊՀ ԻՄ ֆակուլտետների գործունեության, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Ցուցահանդեսային հատվածում առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրին Կիրառական արվեստի ֆակուլտետի բազմաժանր (գոբելեն, խեցեգործություն, ապակենկարչություն, կարպետներ, քանդակներ) աշխատանքները:
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար կարևոր հարթակ էր՝ մարզից դուրս ներկայացնելու իր կրթագիտական և ստեղծագործական ներուժը, նոր կապեր հաստատելու, ծանոթանալու ԵՊՀ գործընկեր կազմակերպությունների կողմից ներկայացվող աշխատանքի առաջարկներին ու հնարավորություններին, ինչպես նաև աշխատաշուկայի հիմնական միտումներին:
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ԵՊՀ պաշտոնական կայքում՝ https://www.ysu.am/news/121684: