2023թ. մայիսի 16-19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը նախաձեռնել էր մշակութային և սպորտային բաց առաջնություն, որին մասնակցեցին ուսանողներ, դասախոսներ և հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Բաց առաջնության ընթացքում մասնակիցները հանդես եկան 4 ասպարեզներում՝ ասմունք, երգ, շախմատ և սեղանի թենիս:

Մայիսի 16-ին մասնաճյուղի դահլիճում տեղի ունեցավ ասմունքի մրցույթ-փառատոնը, որով պաշտոնապես մեկնարկեց բաց առաջնությունը: Ժյուրիի որոշմամբ ասմունքի փառատոնում 1-ին տեղը գրավեց Գոհար Վիրաբյանը, 2-րդ տեղը՝ Լիդա Ցուցուլյանը և Լիլիթ Կիրակոսյանը, 3-րդ տեղը` Տիգրան Եղիազարյանը:

Մայիսի 17-ին տեղի ունեցավ շախմատի առաջնությունը, որտեղ 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Արայիկ Թիրաբյանը, 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Ավետիսյանը, 3-րդը` Էրիկ Չիբուխչյանը: Դիտարժան ու հետաքրքիր խաղի համար մրցավարների որոշմամբ հատուկ մրցանակի արժանացավ Սլավա Կոնջորյանը:

Մայիսի 18-ին կայացավ երգի մրցույթը, որտեղ մասնակիցները ներկայացրին հայկական ժողովրդական, ինչպես նաև արտասահմանյան երգեր: Ժյուրիի անդամների որոշմամբ երաժշտական մրցույթի 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Անի Ուլիխանյանը, 2-րդ հորիզոնականը՝ Լիլիթ Թորոսյանը, 3-րդը` Սառա Քամալյանը:

Մայիսի 19-ին տեղի ունեցավ առաջության վերջին մրցույթը: Մասնակիցներն իրենց ուժերը փորձեցին սեղանի թենիսի մարզաձևում, որտեղ 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Անդրանիկ Ղալթախչյանը, 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Ալեքսանյանը, 3-րդ հորիզոնականը` Էրիկ Խաչատրյանը:

Ուսանողական խորհուրդը շարունակելու է նախաձեռնել նմանօրինակ մրցույթներ և առաջնություններ` ստեղծելով հարթակ` ինքնադրսևորման և սեփական կարողությունները կատարելագործելու համար:

Բաց առաջնության հաղթողների պարգևատրման արարողությունը կկայանա ս.թ. մայիսի 24-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի նիստերի սենյակում:

Опубликовать материал
©2024 Все права защищены.