2026 թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Մ. Օթարյանի հետ հանդիպում, որին մասնակցում էին տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը, դեսպանությունում փորձաշրջան անցնող Իգոր Բաբինչուկ Ուտերելոն, ֆրանսիացի կամավոր Ժյուլիեն Կուղտուա դը լա Շապելը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանը:
Ֆրանսիացի կամավոր Ժյուլիեն Կուղտուա դը լա Շապելը 2026-2027 ուստարվա սկզբից կամավորական սկզբունքով, որպես լեզվակիր աշխատում է ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել այդ աշխատանքների արդյունքների հետ կապված հարցեր, դիտարկել նոր առաջարկներ:
Ֆրանսիացի կամավորը հանդիպման ընթացքում խոսեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կամավորական գործունեություն ծավալելու իր մեծ պատրաստակամության մասին: Առաջարկվեց ներգրավել նաևֆրանսերենը որպես երկրորդ մասնագիտական լեզու սովորող, ինչպես նաև այն ուսանողներին, ովքեր սովորում են «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրով և ընդունվել են անգլերենով:
Քննարկվեցին բուհում և ընդհանրապես Տավուշի տարածաշրջանում ֆրանսերենի ամրապնդմանը, ֆրանկոֆոնիայի զարգացմանը վերաբերող հարցեր, երկկողմ համագործակցության հեռանկարները: