2026 թ. նոյեմբերի 28-ին ԵՊՀ ԻՄ տնտեսագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Տավուշի մարզում իրականացվող սուբսիդավորման և բիզնես գաղափարների ֆինանսավորման ծրագրերը» թեմայով սեմինար, որին մասնակցում էին ֆակուլտետի բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողներ:

Սեմինարի բանախոսն էր ԵՊՀ ԻՄ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Ս. Խաչիկյանը:

Բանախոսն անդրադարձավ Տավուշի մարզում գործող սուբսիդավորման հնարավորություններին, բիզնես գաղափարների ֆինանսավորման ծրագրերին, ներկայացրեց ձեռնարկատիրական գործունեության զարգացման հեռանկարները:

Քննարկվեցին համայնքներում բիզնես-ծրագրերի իրազեկման հնարավորությունների ընդլայնմանը, երկրի տնտեսության վրա ՀՀ կենտրոնական բանկի ազդեցությանը վերաբերող հարցեր: 

Ուսանողների և բանախոսի միջև թեմայի շուրջ ծավալվեցին բուռն քննարկումներ, հնչեցին հետաքրքիր հարցեր, և ներկայացվեցին տարբեր տեսակետներ ու կարծիքներ:

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 12:45-ին, թիվ 39 լսարանում տեղի կունենա Ուսանողական գիտական ընկերության հաջորդ՝ «Ինչպե՞ս գրել գիտական և հետազոտական աշխատանք» թեմայով սեմինարը, որը կվարի ք.գ.թ., դոցենտ Գ. Սիմոնյանը: Մասնակցել ցանկացողներին սիրով հրավիրում ենք:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: