2023թ. մարտի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, փոխտնօրեն Մհեր Օթարյանը և մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Ալեքսան Մարգարյանը շնորհավորեցին ԵՊՀ ԻՄ-ի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի երկրորդ տարվա շրջանավարտներին և հղեցին իրենց բարեմաղթանքները:

Տնօրենն իր խոսքում ընդգծեց, որ ուսումնառության տարիները մարդու՝ որպես անհատի և մասնագետի ձևավորման ու զարգացման համար կարևորագույն շրջան են: Եվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր ողջ անձնակազմով ջանք ու եռանդ չի խնայել, որ այդ տարիները լինեն հնարավորինս հագեցած, որակյալ կրթության ձեռքբերման, մասնագիտական կրթական վերջնարդյունքների լիարժեք ձևավորման տարիներ:

Պարոն Մակարյանը շրջանավարտներին մաղթեց մասնագիտական մեծ ձեռքբերումներ և հաջողություններ, անձնական երջանկություն, ԵՊՀ ԻՄ-ի հեղինակությունն ու համալսարանականի պատիվը բարձր պահելու կամք, նպատակասլացություն, բարի երթ և կանաչ ճանապարհ:

Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի՝ 2022-2023 ուստարվա 13 շրջանավարտներից 6-ը ստացավ գերազանցության դիպլոմ:

 

Опубликовать материал
©2024 Все права защищены.