2023թ. հունվարի 17-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «LT Coding» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Լիանա Ծատուրյանի, կնքեցին համագործակցության հուշագիր:
Մինչև հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ երկկողմ համագործակցության ծրագրերին ու հեռանկարներին վերաբերող քննարկում, որին մասնակցեց նաև ԵՊՀ ԻՄ-ի պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լիաննա Բեգինյանը:
Կնքված հուշագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու հետևյալ ուղղություններով.
Ընկերության տնօրեն Լիանա Ծատուրյանը, ով նաև ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ է և Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի հրավիրված դասախոս, մեզ հետ զրույցում նշեց, որ «LT Coding»-ը Իջևանում գործող նորաստեղծ հայկական տեխնոլոգիական ընկերություններից մեկն է, որը նորարար լուծումներ է առաջարկում միջազգային և տեղական շուկաներում:
Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2021թ․ մոտիվացված պրոֆեսիոնալների փոքր թիմով՝ իր առջև խնդիր դնելով անհատական գիտելիքներն ու փորձը վերածել թիմայինի: Նշանակալի փաստ է, որ ընկերության ղեկավարը և թիմի լավագույն անդամները ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտները և ուսանողներն են:
Ընկերության առաջնային նպատակներից է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի համաչափ զարգացմանը մասնակցություն բերելը: Մյուս առաջնահերթությունը համընդհանուր տեխնոլոգիական կիրառականություն ունեցող արտադրանքների ստեղծումն է՝ արդի աշխարհի ու հասարակության պահանջներին համահունչ: