2022թ. հոկտեմբերի 20-ին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպել էր «Աշխատանքային իրավահարաբերություններ, առկա խնդիրներ, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով՝ 4 ակադեմիական ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթաց: Այն վարում էր Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Լևոն Ստյոպայի Սահակյանը:

Վերապատրաստմանը, որը նախատեսված էր ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնի, հաշվապահության աշխատակիցների և ֆակուլտետների դեկանների համար, ներկա էր նաև մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը:

Դասընթացի ժամանակ ներկայացվեցին գործատուի ներքին իրավական ակտերը, աշխատանքային պայմանագրի բովանդակությունը, աշխատանքային պայմանագրերի տեսակները, պայմանագրերի լուծման կարգերը, արձակման նպաստը, աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը և այլ հարցեր:

Դիտարկվեցին աշխատողի անձնական տվյալների հասկացությանը և այդ տվյալների մշակմանը, աշխատանքային կարգապահությանը, կարգապահական տույժերին, աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր:

Դասընթացի վերջում տեղի ունեցավ հետաքրքիր ու բովանդակալից քննարկում:

Опубликовать материал
©2024 Все права защищены.