2021թ. մայիսի 6-8-ը ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպել էր «Ինչպե՞ս պատրաստել և գրել գիտական հոդված» թեմայով առցանց դասընթացը, որը վարեց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ք.գ.թ., դոցենտ Գևորգ Սարգսի Սիմոնյանը:
Դասընթացին մասնակցում էին ավելի քան երկու տասնյակ դասախոսներ և ուսանողներ:
Վերապատրաստման դասընթացի նպատակն էր նպաստել ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտական հոդված գրելու ունակության զարգացմանը, նրանց մոտիվացիայի բարձրացմանը:
Գ.Սիմոնյանը դասընթացի ժամանակ անդրադարձավ հոդվածի կառուցվածքային առանձնահատկություններին, այդ թվում՝ գրականական տվյալների անալիզի կառուցվածքին, գրականության և սկզբնաղբյուրների, գիտական հանդեսների ընտրությանն առնչվող խնդիրներին:
Դասընթացավարը ներկայացրեց նաև գիտական հոդվածների կառուցվածքի IMRAD ֆորմատի բաղադրիչները՝ համառոտագիր և ռեֆերատ, բանալի բառեր, հիմնական տեքստ, արդյունքների քննարկում, եզրակացություն:
Գ.Սիմոնյանը դասընթացի մասնակիցներին փոխանցեց իր առաջավոր փորձը, պատասխանեց թեմայի վերաբերյալ նրանց ուղղած հարցերին:
Դասընթացն անցավ քննարկումներով և համագործակցային մթնոլորտում: