2021թ. հունվարի 28-ին լրանում է Հայոց բանակի 29-րդ տարեդարձը: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

 

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր:

 

1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:

 

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:

Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

 

Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի՝ Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն:

 

Փա՛ռք ու պատիվ ձեզ, Հայոց բանակի քաջարի՛ զինվորներ, որ ամենայն պատվով ու պատասխանատվությամբ հսկում եք մեր պետության սահմանները, պաշտպանում հայրենի հողի վրա ազատ ապրելու և արարելու մեր իրավունքը:

 

Շնորհավո՛ր ձեր տոնը և խորին շնորհակալությու՛ն ձեզ, սիրելի՛ զինվորներ, խաղաղ ծառայություն և բարի վերադարձ…

Опубликовать материал
©2024 Все права защищены.