2020թ. հունիսի 15-ին ավարտվեց 2020-2021 ուստարվա դիմորդների ընդունելությունը:
Մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների հայտագրման դիմում-հայտը dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկել էլեկտրոնային (առցանց) եղանակով:
Ըստ առաջին հայտի՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ է դիմել 251 դիմորդ:
Պատկերը (դիմորդների թիվը), ըստ կրթական ծրագրերի, հետևյալն է.
Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հրապարակվելու են 2020թ. հուլիսի 18-ին։ Հրապարակումից հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում կարող են մասնակցել թափուր տեղերի (լրացուցիչ փուլի) մրցույթին։ Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքի միջոցով ԳԹԿ են ուղարկելու էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ ս.թ. հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը ներառյալ (հուլիսի 22-ին՝ մինչև ժամը 18:00-ն)։ Հիմնական փուլով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։ Լրացուցիչ փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն ս.թ. հուլիսի 25-ին։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունված դիմորդները, ընդունելության կարգի 35-րդ կետի համաձայն, պետք է սեպտեմբերի 1-ին համապատասխան ֆակուլտետի դեկանատ ներկայացնեն պահանջվող փաստաթղթերի բնօրինակները։