2019թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Ք.Հարությունյանը և ամբիոնի դասախոսներ Երևանում մասնակցեցին «Դասավանդում հանուն հաջողության» անգլերենի ուսուցիչների և դասավանդողների մասնագիտական համաժողովին, որը կազմակերպել էր Հայաստանում Բրիտանական խորհուրդը:
Երկօրյա համաժողովին մասնակցում էին շուրջ 900 անգլերենի դասավանդողներ:
Հրավիրյալ խոսնակներն էին բրիտանացիներ Սթեֆան Հինլաֆը և Սայմոն Էթերտոնը:
Սթեֆան Հինլաֆը, լինելով Անգլիայի հարավից, այժմ բնակվում է Զագրեբում և զբաղվում է անգլերենի ուսուցիչների վերապատրաստումով: Նա բազմաթիվ վերապատրաստումներ է իրականացրել եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ալբանիայում, Սերբիայում, Իսրայելում, Վրաստանում և այլուր: Ս.Հինլաֆը նաև մի քանի դպրոցական դասագրքերի համահեղինակ է:
Սայմոն Էթերտոնը, ունենալով ավելի քան 30 տարվա փորձ, անգլերենի դասավանդման բնագավառում իրականացնում է լայնածավալ աշխատանքներ ոչ միայն Եվրոպայում, այլև Ասիական և Խաղաղօվկիանոսյան շրջանում:
Համաժողովում ելույթ ունեցան նաև հայ դասավանդողներն ու ուսուցիչները՝ ներկայացնելով իրենց գաղափարները, փորձն ու հմտությունները:
Երկօրյա համաժողովի օրակարգը բավականին հագեցած էր և ուղեկցվում էր ակտիվ քննարկումներով: