2019թ. հունիսի 25-ին Իջևանի շատրվանների հրապարակում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ, որը կազմակերպվել էր ՀՀ ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության կողմից:

Տոնավաճառին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքային իշխանությունների, մարզի հիմնարկ-ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Էրինե Ղարայանը, 14 ուսանող-կամավորներ, քաղաքացիներ, հյուրեր:

Աշխատանքի տոնավաճառում կամավոր սկզբունքով ներգրավված մեր ուսանողներն օգնում էին աշխատանք փնտրողներին մոտենալ իրենց նախընտրած գործատուներին, ռեզյումե լրացնել և դիմել աշխատանքի համար:

Իրենց տաղավարներով տոնավաճառում ընդգրկված էին մարզի 29 գործատուներ՝ իրենց առաջարկներով:

Աշխատանքի համար դիմողների մեջ կային նաև մասնաճյուղի շրջանավարտներ, ովքեր իրենց ինքնակենսագրությունները հանձնեցին նախընտրած գործատուներին:

Տոնավաճառի վերջում Զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին՝ տոնավաճառի աշխատանքներին աջակցելու համար:

Опубликовать материал
©2024 Все права защищены.