- Главная
- Համալսարանականները մասնակցեցին «Դանիայում մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկմանը
2018թ. նոյեմբերի 2-ին ԵՊՀ Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնում (ՔԵԿ) “Together 4 Armenia” Միասին հանուն Հայաստանի պլատֆորմի փորձագետներից Ինգա Գրիգորյանն անցկացրեց «Դանիայում մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում, որը կազմակերպել էր «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով “Together 4 Armenia” պլատֆորմի և Իջևանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի հետ:
Սեմինար-քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներ, Տավուշի մարզպետարանի, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի Թեմի Առաջնորդարանի, մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և ակտիվ քաղաքացիներ:
Դասընթացի ժամանակ քննարկվեցին հետևյալ ենթաթեմաները.
Դասընթացավար Ինգա Գրիգորյանը, ով բնակվում է Դանիայի Վայլեն քաղաքում և աշխատում Վայլենի քաղաքապետարանում, նկատեց, որ Դանիայի և Հայաստանի քաղաքապետարանների աշխատելու սկզբունքները շատ տարբեր են: Օրինակ՝ Վայլենում քաղաքապետը հսկողության տակ է պահում բոլոր կառույցները, այնտեղ գործում է «Մեկ պատուհան» սկզբունքը, քաղաքի բոլոր կառույցները գտնվում են մի տեղում, ըստ այդմ՝ աշխատանքն ավելի հեշտ և արդյունավետ է ստացվում:
«Դանիայում մոնիցիպալ իշխանությունների առանձնահատկությունները» թեմայով դասընթացն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում, բարձրաձայնվեցին տարաբնույթ հարցեր:
Վերջում Ինգա Գրիգորյանը պատրաստակամություն հայտնեց նորից հանդիպումներ ունենալու Իջևանում, իր հնարավորության սահմաններում աջակցելու իրականացվող աշխատանքներին:
[gallery ids="23278,23279,23280" orderby="rand"]