2017-2018 ուստարվա II կիսամյակում Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը, Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի աջակցությամբ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ, սահմանել է մասնակի կրթաթոշակ ԵՊՀ ԻՄ-ի` սահմանամերձ համայնքների 25 ուսանողի (յուրաքանչյուրին` 100.000-ական ՀՀ դրամի չափով) համար:

ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝  Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

Կրթաթոշակին արժանանալու համար մինչև 2018թ. ապրիլի 10-ը ուսանողները ներկայացրել էին սոցիալական կարգավիճակի և ուսման առաջադիմության վերաբերյալ տեղեկանք, Տավուշի մարզում կամավորական հիմունքներով հասարակական և բարեսիրական աշխատանքներին մասնակցության հավաստագիր:

ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝  Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

Հանձնախումբը՝ մասնակցությամբ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, արժանապատիվ Տեր Հայրեր՝ Բերդի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի, Նոյեմբերյանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի, ԵՊՀ ԻՄ արհբյուրոյի նախագահ Ալեքսան Մարգարյանի և Տավուշի թեմի հանրային կապերի պատասխանատու Սյուզաննա Ղուկասյանի, ընտրեց 25 ուսանողներին:

ԵՊՀ ԻՄ-ի 25 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝  Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի համատեղ գործակցությամբ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, սիրով շնորհավորելով կրթաթոշակի արժանացած ուսանողներին, խորին շնորհակալություն է հայտնում Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամին և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմին.

«Թո՛ղ Աստված առատորեն օրհնի ձեր հայրենանվեր գործունեությունը, համատեղ բարի գործերը` ուղղված Հայոց աշխարհի և մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզի բարօրությանը, զորացմանն ու բարգավաճմանը...

Խորապես շնորհակալ ենք, և Աստված ձեզ պահապան»:

Опубликовать материал
©2024 Все права защищены.