ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից իրականացվող ամենամյա օլիմպիադային այս տարի մասնակցել են շուրջ 2600 աշակերտներ: 

2018 թ. մարտի 15-ին  ամփոփվել են առաջին փուլի արդյունքները և երկրորդ փուլ անցած աշակերտների անունները:

 «ԵՊՀ օլիմպիադա-2018»-ի I փուլի արդյունքներն այստեղ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմությունհայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք:

 «ԵՊՀ օլիմպիադա-2018»-ի II փուլ անցած մասնակիցների անուններն այստեղ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմությունհայոց լեզու և գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերենստեղծագործական աշխատանք:

«ԵՊՀ օլիմպիադա-2018»-ում հաղթած աշակերտներին ԵՊՀ վճարովի համակարգ ընդունվելու դեպքում կտրամադրվեն ուսման վարձի զեղչեր:

«ԵՊՀ օլիմպիադա-2018»-ի II փուլը կանցկացվի ս.թ. մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, որին կմասնակցեն I փուլի հաղթողները:

Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենա ապրիլի 20-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում:

Օլիմպիադայի հետ կապված հարցերով կարող եք դիմել ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչություն, հեռ.՝ (010) 55-40-03, (060) 71-01-32:

Աղբյուրը՝ http://www.ysu.am

Опубликовать материал
©2024 Все права защищены.