Հայոց բանակի կազմավորման 33-ամյակի առթիվ ԵՊՀ ԻՄ տնօրենության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում, խորին խոնարհումով երախտագիտություն ենք հայտնում մեր բոլոր զինծառայողներին, Հայոց բանակի ստեղծման և կայացման բոլոր երախտավորներին, հայրենի հողի սուրբ պաշտպաններին, հանուն հայրենիքի հերոսաբար պայքարած, իրենց կյանքը չխնայած մեր բոլոր համալսարանականներին….

Հայոց բանակը մեր պատմության նշանակալի ձեռքբերումներից մեկն է, հայրենիքի պաշտպանության ևանվտանգության երաշխավորը, ստեղծվել է Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվել է Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվել են վաշտեր: Կառավարության որոշմամբ 1991 թ. ստեղծվել է նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն: 1992 թ. հունվարի 28-ին Կառավարությունն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության մասին որոշում:

1992-1993 թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ:

1994 թ. հունիսից վերջնականապես ընթացք ստացան բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման աշխատանքները:

2001 թվականին օրը դարձավ տոն, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

Հայոց բանակի կազմավորման 33-րդ տարեդարձիկապակցությամբ ևս մեկանգամ շնորհավորում և մեր երկրինցանկանում ենք բարձր մարտունակություն ունեցող հզոր բանակմեր քաջարիզինվորականներին՝ տոկուն և հաղթական ոգիմասնագիտական բարձր պատրաստվածությունև անփորձանք ծառայություն…. 

Опубликовать материал
©2025 Все права защищены.