2025 թ. մարտի 4-ին՝ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ՆԳՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, ՓԾ մայոր Սարգիս Մարկոսյանի և Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի ավագ հրահանգիչ Էդգար Քամալյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ Գ. Գուլակյանը, մասնաճյուղի աշխատակիցներ և տարբեր մասնագիտությունների ուսանողներ: 
Քննարկման ընթացքում շնորհանդեսի ուղեկցությամբ մասնակիցներին բացատրվեց, թե ինչ է քաղաքացիական պաշտպանությունը։ Նշվեց, որ այն միջոցառումների համակարգ է, որն ուղղված է բնակչության   ու  նյութական արժեքների պաշտպանությանը և դրանց նախապատրաստմանը։ Քաղաքացիական պաշտպանությունը կիրառվում է երկրի  վրա զինված հարձակման կամ դրա  անմիջական  վտանգի առկայության, պատերազմ հայտարարվելու դեպքում։
Ներկայացվեցին քաղաքացիական պաշտպանության ձևերը (տարհանումը, պատսպարումը, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը), քաղաքացիական պաշտպանության ազդանշանները, պաշտպանական կառույցները, տարհանման կազմակերպումը օդային տագնապի դեպքում, միջոցառումների տեսակները (նախապատրաստական և հիմնական), ծառայությունները։ 
Ընդգծվեց, որ քաղաքացիական պաշտպանության համակարգի խնդիրը ոչ միայն բնակչության և նյութական արժեքների պաշտպանությունն է, այլև տնտեսության որոշ ճյուղերի և հատկապես բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտների կայուն աշխատանքի ապահովումը։
Ներկաները ակտիվ մասնակցեցին քննարկմանը և ՆԳՆ փրկարարական ծառայության աշխատակիցներից ստացան իրենց հարցերի պատասխանները։ 
Մանրամասները՝ այստեղ։
 

Опубликовать материал
©2025 Все права защищены.