2025 թ. մայիսի 16-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Մ. Օթարյանի, և «ԱՎՌՈՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ռ. Ավագյանի, կնքեցին համագործակցության համաձայնագիր:

Նախքան համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ փոխգործակցության ծրագրերին ու հեռանկարներին վերաբերող քննարկում:
Կնքված համաձայնագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցելու հետևյալ հիմնական ուղղություններով.
•    ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ ծրագրերի իրականացում, մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ ուսանողների համար կազմակերպել ծրագրավորման արտալսարանային դասընթացներ՝ վեբ-կայքերի, հավելվածների, մոդուլների, համակարգերի մշակում, վեբ-դիզայն, արտադրանքի ճարտարագիտություն:
•    ծրագրավորման արդի թեմաների շուրջ կլոր սեղանների, քննարկումների, հանդիպումների և տարբեր տեսակի միջոցառումների կազմակերպում,
•    երիտասարդ կամավորական ներուժի օգտագործում:

Ուրախալի է այն փաստը, որ այս համագործակցության շնորհիվ ԵՊՀ ԻՄ-ում բացվեց «ԱՎՌՈՄԻԿ» ընկերության էլեկտրոնային համակարգերի հետազոտության և մշակման մասնաճյուղը, ինչպես նաև վերոնշյալ դասընթացների և մյուս նախաձեռնությունների անցկացման համար ստեղծվեց համակարգչային նոր սրահ, որի վերանորոգումը, կահավորումը և ներքին ցանցի ապահովումն իրականացրել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, իսկ համակարգիչները տրամադրել է ընկերությունը:
 

Опубликовать материал
©2025 Все права защищены.