2025 թ. մայիսի 30-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի նիստ, որը նախագահում էր Մ. Մ. Օթարյանը:

Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2023 թ․ հոկտեմբերի 7-ի նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգում լրացում կատարելունԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքներին (2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակ), ԵՊՀ ԻՄ oտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Քրիստինե Դադյանին ԵՊՀ գիտական խորհրդում դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորելուն և միջնորդելուն, ԵՊՀ ԻՄ 2026 թընդունելության մասնագիտությունների ցանկին վերաբերող հարցեր:

Հաստատվեց ԵՊՀ ԻՄ-ում մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման (ուսուցման) դասընթացների (ծրագրի) կազմակերպման կարգը՝ առաջարկված փոփոխություններով հանդերձ:

ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2023 թ․ հոկտեմբերի 7-ի նիստում հաստատված ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգում լրացում կատարելու հարցի վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը:

Ղեկավարվելով ԵՊՀ ԻՄ կանոնադրության 23-րդ կետի 1-րդ ենթակետով և ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգի 1-ին կետի 2-րդ ենթակետով՝ որոշվեց ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2023 թ․ հոկտեմբերի 7-ի նիստում 68/2 որոշմամբ հաստատված «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 5-րդ կետը լրացնել 9-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝ «9) նրան առաջադրած մարմնի որոշմամբ»:

Հաջորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների (2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակ) մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը: Մասնավորապես նշվեց, որ ելնելով ԵՊՀ ԻՄ ռազմավարական նպատակներից՝ Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնն իրականացրել է 2024-2025 ուստարում մասնաճյուղի 4 ֆակուլտետների 34 մասնագիտական դասընթացների շրջանակներում իրականացված հետազոտական աշխատանքների կազմակերպման վերլուծություն: 

Հարցման նպատակն էր բացահայտել հետազոտական աշխատանքների իրականացման ընթացքում ուսանողների մոտ ի հայտ եկած խնդիրները, հավաքագրել առաջարկներ հետազոտական աշխատանքների կազմակերպման և իրականացման բարելավման ուղղությամբ, գրանցել նախորդ կիսամյակի հետ համեմատության դինամիկան, ակտիվացնել ուսանողների մասնակցությունը հետազոտական աշխատանքներին և խթանել ուսանող-բուհ համագործակցությունը:

Հարցաշարը ներառել է հարցեր, որոնց միջոցով հնարավոր է եղել պարզել ուսանողների բավարարվածությունը հետազոտական աշխատանքների բովանդակությունից և ռեսուրսներից, կատարած աշխատանքից, հետազոտական աշխատանքների կազմակերպումից և դրանց գնահատումից:

Հարցմանը մասնակցել է հետազոտական աշխատանք իրականացրած 154 ուսանողներից 86-ը (56%):

Վերլուծելով բոլոր տրված պատասխանները՝ ԿԲՈԱ բաժինն առանձնացրել է մի քանի հիմնական թեմաներ և առաջարկություններ, որոնք կօգնեն բարելավել հետազոտական աշխատանքի կազմակերպումը և գնահատումը:

  1. Դասախոսների կողմից նյութերի տրամադրում․

  • Առաջարկել դասախոսներին ուղղորդել ուսանողներին օգտվելու թիրախային մեթոդական գրականությունից, առավել հասանելի և հավաստի աղբյուրներից (այդ թվում՝ բաց հասանելիությամբ աղբյուրներից):

  1. Խմբային հետազոտությունների խրախուսում․

  • Կազմակերպել թեմատիկ խմբային հետազոտություններ, որոնք կներառեն այցելություններ համայնքներ, հարցազրույցներ, դիտարկումներ:

Հարցման արդյունքների առավել համակողմանի և օբյեկտիվ պատկեր ստանալու համար տնօրենը այն ֆակուլտետների դեկաններին, որոնցում ուսանողների մասնակցության տոկոսը փոքր էր, հանձնարարեց համապատասխան քայլեր ձեռնարկել մասնակցության ցուցանիշը բարձրացնելու ուղղությամբ:

Մյուս հարցի շուրջ անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքների (միաձայն՝ 26 կողմ, 0 դեմ) համաձայն՝ որոշվեց դոցենտի գիտական կոչում ստանալու համար երաշխավորել ԵՊՀ ԻՄ oտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Քրիստինե Դադյանին, միջնորդել ԵՊՀ գիտական խորհրդին՝ նրան շնորհել դոցենտի գիտական կոչում և համապատասխան առաջարկով դիմել ՀՀ ԲՈԿ:

Այնուհետև քննարկվեց ԵՊՀ ԻՄ 2026 թ. ընդունելության մասնագիտությունների ցանկը: Այս հարցի կապակցությամբ առաջարկվեց Բնական գիտությունների ֆակուլտետում 2026 թվականին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրով ընդունելություն իրականացնել նաև հեռակա ուսուցման համակարգում, որը հավանության արժանացավ Գիտական խորհրդի անդամների կողմից:

Опубликовать материал
©2025 Все права защищены.