- Главная
- ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեց 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը
Հունիսի 7-ին կայացավ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը, 14-ին տեղի ունեցան «Պատմություն» և «Զբոսաշրջություն», 20-ին՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)», 21-ին՝ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Հոգեբանություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Դրանք, ըստ հանձնաժողովների նախագահների, կազմակերպված էին պատշաճ կերպով և իրականացվեցին ժամանակացույցների, գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափանիշների համաձայն:
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տեխ․ գիտ․ դոկտոր Համլետ Հարությունյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 19 շրջանավարտներից 4-ը ստացավ «գերազանց», 8-ը՝ «լավ», 7-ը՝ «բավարար»:
«Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բ․գ․ դոկտոր Եվա Մնացականյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 12 շրջանավարտներից 1-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:
«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հ․գ․թ․, պրոֆեսոր Ռուզաննա Պետրոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 7 շրջանավարտներից 2-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար», 2-ը՝ «անբավարար»:
«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ, տ․գ․թ․, ասիստենտ Գագիկ Աղաջանյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 11 շրջանավարտներից 4-ը ստացավ «լավ», 7-ը՝ «բավարար»:
«Կառավարում» մասնագիտության(«Գործարար վարչարարություն (կառավարում)» ԿԾ) մագիստրոսական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ․, դոցենտ Գագիկ Ասլանյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 9 շրջանավարտներից 5-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ»:
«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Դեմո ծրագրերի խորհրդատու, աշխ․ գ․ դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 10 շրջանավարտներից 8-ը ստացավ «լավ», 2-ը՝ «բավարար»:
«Պատմություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 13 շրջանավարտներից 6-ը ստացավ «լավ», 7-ը՝ «բավարար»:
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․ Սուսաննա Սիսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 16 շրջանավարտներից 6-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:
Բակալավրի և մագիստրոսի որակավորում ստանալու կապակցությամբ ԵՊՀ ԻՄ տնօրենության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք 2025 թ. հեռակա ուսուցման մեր շրջանավարտներին՝ ցանկանալով մասնագիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, իրենց ստացած գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նպատակային և լիարժեք կիրառում, ամենայն բարիք:
Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: