2025 թ. հունիսի 7-21-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվեց 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ բակալավրի 7 և մագիստրատուրայի 1՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրերով:

Հունիսի 7-ին կայացավ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունը14-ին տեղի ունեցան «Պատմություն» և «Զբոսաշրջություն», 20-ին՝ «Գործարար վարչարարություն (կառավարում21-ին՝ «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Հոգեբանություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները: Դրանքըստ հանձնաժողովների նախագահներիկազմակերպված էին պատշաճ կերպով և իրականացվեցին ժամանակացույցների, գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափանիշների համաձայն:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և կառավարման համակարգերի ամբիոնի պրոֆեսոր, տեխ․ գիտ․ դոկտոր Համլետ Հարությունյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 19 շրջանավարտներից 4-ը ստացավ «գերազանց», 8-ը՝ «լավ», 7-ը՝ «բավարար»:

«Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բ․գ․ դոկտոր Եվա Մնացականյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 12 շրջանավարտներից 1-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:

«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, հ․գ․թ․, պրոֆեսոր Ռուզաննա Պետրոսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած շրջանավարտներից 2-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար», 2-ը՝ «անբավարար»:

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր ՀՀ կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետ, տ․գ․թ․, ասիստենտ Գագիկ Աղաջանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 11 շրջանավարտներից 4-ը ստացավ «լավ», 7-ը՝ «բավարար»:

«Կառավարում» մասնագիտության(«Գործարար վարչարարություն (կառավարում)» ԿԾ) մագիստրոսական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ․, դոցենտ Գագիկ Ասլանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցածշրջանավարտներից 5-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ»:

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Դեմո ծրագրերի խորհրդատու, աշխ․ գ․ դոկտոր, պրոֆեսոր Հովիկ Սայադյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 10 շրջանավարտներից 8-ը ստացավ «լավ», 2-ը՝ «բավարար»:

«Պատմություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 13 շրջանավարտներից 6-ը ստացավ «լավ», 7-ը՝ «բավարար»:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․ Սուսաննա Սիսյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 16 շրջանավարտներից 6-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:

Բակալավրի և մագիստրոսի որակավորում ստանալու կապակցությամբ ԵՊՀ ԻՄ տնօրենության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք 2025 թ. հեռակա ուսուցման մեր շրջանավարտներին՝ ցանկանալով մասնագիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ, իրենց ստացած գիտելիքների, կարողությունների ու հմտությունների նպատակային և լիարժեք կիրառում, ամենայն բարիք:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: