ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` որպես Erasmus+ «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» (DIGITECH) ծրագրի գործընկեր, ս.թ. փետրվարի 6-ին իրականացրել է հանդիպում-քննարկում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպում-քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթական ծրագրերի արդիականացման ուղղություններին՝ մեծ տվյալների (Big Data), մեքենայական ուսուցման (Machine Learning) և արհեստական բանականության (AI) բաղադրիչների ներառմամբ, ինչպես նաև կրթական արդյունքների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանեցման հարցերին:

Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դերակատարումը ծրագրում, այդ թվում՝ կայուն զարգացման և երկարաժամկետ ազդեցության ռազմավարական ծրագրի մշակումը, ինչպես նաև ծրագրի շրջանակում նախատեսվող այլ գործողություններ, որոնք ուղղված են կրթական նորարարությունների ներդրմանը և միջհամալսարանական համագործակցության խորացմանը:

DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը:

#DIGITECH#Automation#AIandML#Barchelor#Robotics

Опубликовать материал
©2026 Все права защищены.