Ուրախ ենք տեղեկացնել, որ ԿԳՄՍ նախարարի՝ ս.թ. մարտի 26-ի № 471-Ա/2 հրամանի համաձայն՝ երաշխավորվել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից ներկայացված ավելի քան երեք տասնյակ ուսուցման ծրագրեր՝ որպես լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրեր: Դրանք նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների, Հայաստանի մարզերի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների, պետական և մասնավոր հատվածի մասնագետների, ղեկավարների և բոլոր ցանկացողների համար:

Վերապատրաստման ծրագրերն ուղղված են կառավարման, ռազմավարական պլանավորման, կազմակերպական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը:

Երաշխավորված ծրագրերի ցանկը հետևյալն է՝

  1. Ռազմավարական պլանավորում,
  2. Ներդրումային նախագծերի կառավարում,
  3. Ռիսկերի կառավարումն աշխատանքային գործընթացներում,
  4. Գործարար գործընթացների կառավարում,
  5. Ռազմավարության մշակման և իրականացման միջազգային չափանիշները,
  6. Առաջնորդություն,
  7. Տեղեկատվական ռեսուրսների որոնում և ստեղծում, համակարգում և մշակում,
  8. Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար,
  9. Թվային փաստաթղթաշրջանառություն պետական կառույցներում,
  10. Կիբերանվտանգություն պետական կառույցներում,
  11. Արհեստական բանականության կիրառումը պետական կառավարման մեջ,
  12. Արհեստական բանականության կիրառումը ռազմավարական պլանավորման մեջ,
  13. Տվյալների վերլուծություն պետական կառավարման համար,
  14. Մոտիվացման գործիքակազմը և կառավարման էթիկան,
  15. Անձնակազմի կառավարում,
  16. Կազմակերպական վարք,
  17. Գործարար փոխհարաբերությունների կառավարումն աշխատանքային միջավայրում,
  18. Սթրեսակայունության զարգացում և կոնֆլիկտների կառավարում,
  19. Գործարար շփումների էթիկա,
  20. Գործնական գրություններ (պաշտոնական փաստաթղթեր),
  21. Հաղորդակցման հմտություններ,
  22. Փոքր բիզնեսի մարքեթինգի պլանավորում,
  23. Թվային հաղորդակցություն և պետական PR,
  24. Թվային մարքեթինգ պետական կառույցների և մարզի զարգացման համար,
  25. Տուրիզմի թվային զարգացում Տավուշի մարզում,
  26. Մարքեթինգի կառավարում և նեյրոմարքեթինգ,
  27. Հաշվապահություն սկսնակների համար,
  28. Հաշվապահական ծրագրեր և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
  29. Ֆինանսական մենեջմենթ,
  30. Հանրային ֆինանսներ,
  31. Որակի կառավարման համակարգի ախտորոշման, մշակման և ներդրման միջազգային չափանիշները (ISO 9001:2015), պահանջները և իրականացման գործընթացները,
  32. Բնապահպանական կառավարման համակարգ (ISO 14001:2015),
  33. Անգլերեն,
  34. Ռուսերեն:

Դասերը կկազմակերպվեն առկա, առցանց և խառը ձևաչափերով՝ խմբային և անհատական տարբերակներով, դրանք կվարեն բուհի առաջատար մասնագետները:

Դասընթացների համար տրված վճարները ենթակա են հետվճարման միայն ֆիզիկական անձանց համար նախատեսված հայտարարագրերը լրացնելու դեպքում՝ դիտարկվելով որպես կրթական ծախսեր:

Հարցերի դեպքում կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 098 25-99-97 և 094 40-60-32 հեռախոսահամարներով կամ գրել kbdvib@ysu.am էլեկտրոնային հասցեին:

Յուրաքանչյուր դասընթացի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով:

Опубликовать материал
©2026 Все права защищены.