ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. ապրիլի 17-ին հաջողությամբ անցկացվեց Առաքելոց վանական համալիրի վերաբերյալ միջազգային սիմպոզիումը՝ Եվրոպա Նոստրայի / Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի պատվիրակության այցելության կապակցությամբ։

Այն իրականացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա) և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև համագործակցության շրջանակներում:
Միջազգային սիմպոզիումի ընթացքում ելույթ ունեցան՝
•    Յ. Դում-Թրագուտը (Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոն, «Առաքելոց վանք և բնակավայր» նախագծի հեղինակ և նախաձեռնող),
•    Հ. Աբրահամյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» ծրագրի անդամ, պեղումների ղեկավար),
•    Ա․ Պապոյանը (Որմնանկարների վերականգնման հետազոտական կենտրոն),
•    Գ. Հարությունյանը (Ինքնության հիմնադրամ),
•    Եվրոպա Նոստրայի պատվիրակությունը:

Յ. Դում-Թրագուտը ներկայացրեց «Առաքելոց վանք և բնակավայր» նախագիծը և ապագա տեսլականները:
Հ. Աբրահամյանն անդրադարձավ պեղումների աշխատանքների նախնական արդյունքներին: Նշենք, որ Առաքելոց վանական համալիրի պեղումները մեկնարկել են ապրիլի 8-ին և կտևեն մինչև ապրիլի 23-ը:

Ա. Պապոյանը ներկայացրեց վանքի որմնանկարները, պահպանության և ամրակայման խնդիրները:
Գ. Հարությունյանն իրականացրեց ֆիլմի դիտում-քննարկում:
Եվրոպա Նոստրայի պատվիրակությունը ներկայացրեց կազմակերպության քաղաքականությունը և տեսլականը մշակութային ժառանգության պահպանման ոլորտում:

Վերջում սիմպոզիումի կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ԻՄ ղեկավարությանը ջերմ ընդունելության, բոլոր մասնակիցներին, բանախոսներին ու հյուրերին՝ ակտիվ ներգրավվածության, բովանդակալից քննարկումների համար:
 

Опубликовать материал
©2026 Все права защищены.