Պարո՛ն Հովհաննիսյան, ցանկանում ենք Ձեզ անսպառ եռանդ և հետևողականություն Երևանի պետական համալսարանի գիտական, կրթական և միջազգային զարգացման առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում, մեծ հաջողություններ և ձեռքբերումներ համալսարանի զարգացման Ձեր բոլոր ծրագրերում և նախաձեռնություններում:
Վստահ ենք, որ Ձեր ղեկավարությամբ և բոլոր համալսարանականներիս նպատակաուղղված ջանքերով Մայր բուհը կկարողանա պատվով դիմակայել ժամանակի նոր մարտահրավերներին և հաղթահարել խոչընդոտները, ապահովել իր շարունակական առաջընթացն ու զարգացումը….