Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 1994 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշման համաձայն՝ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվեց Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի:

ՀՀ հյուսիսարևելյան տարածաշրջանում արդեն 32 տարի գործող մեր հարազատ բուհը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, մեծ պատվով ու պատասխանատվությամբ է իրականացնում իր կրթադաստիարակչական առաքելությունը, մարզի բնակչության համար այնքան կարևոր և անհրաժեշտ կրթօջախի հիմնախնդիրները:

Իր ռազմավարական նպատակների իրականացման շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը տրամադրում է բարձրորակ կրթություն, աջակցում տարածաշրջանի գիտական, մտավոր, կրթական, տնտեսական և մշակութային առաջընթացին, շարունակաբար ապահովում տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայր՝ տրամադրելով որակյալ և արդյունավետ օժանդակ ծառայություններ:

ԵՊՀ ԻՄ-ն իր գործունեության ընթացքում տվել է ավելի քան 8000 շրջանավարտ, որոնց մեծամասնությունը հաջողությամբ աշխատում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բանկային համակարգում և այլն: Մեկ տասնյակից ավել շրջանավարտներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն և աշխատում են մասնաճյուղում:

Սիրելի՛ համալսարանականներ և հայրենակիցներ, ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 32-րդ տարեդարձի առթիվ՝ վստահ լինելով և վստահեցնելով, որ Մայր բուհի աջակցությամբ, բոլորիս համատեղ, նպատակաուղղված ջանքերով ու նվիրված աշխատանքով կկարողանանք ապահովել մեր հարազատ կրթօջախի շարունակական զարգացումն ու առաջընթացը, տրամադրել ժամանակի պահանջներին համապատասխան բարձրորակ կրթություն:
 

Опубликовать материал
©2026 Все права защищены.