Այն կազմակերպվել էր Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի (ՔՄՀԿ) նախաձեռնությամբ՝ «Ժողովրդավարական դիմակայունության հզորացում՝ անկախ փորձագիտական գիտելիքի միջոցով» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի կողմից:
Միջոցառմանը մասնակցեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Պատմություն» կրթական ծրագրի երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողները:
Քննարկմանը հանդես եկան ՔՄՀԿ վերլուծաբաններ՝ Ռուսաստանի հարցերով փորձագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Սուքիասյանը և արաբագետ, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, ՔՄՀԿ վերլուծաբան Հայկ Քոչարյանը։
Կլոր սեղան-քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց դիտարկումներն ու վերլուծությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առջև ծառացած մարտահրավերների և տարածաշրջանային ընթացիկ զարգացումների վերաբերյալ:
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի ունեցան ակտիվ քննարկում և հարցուպատասխան. ուսանողները հնարավորություն ունեցան բանախոսներին ուղղելու իրենց հարցերը, ներկայացնելու տեսակետներն ու քննարկելու Հայաստանի արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Քննարկումը նպաստեց ուսանողների շրջանում արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ մասնագիտական գիտելիքների խորացմանը և վերլուծական մտքի զարգացմանը: