Educational programme specification

Educational level (Bachelor/Master):
Bachelor
Programme title and code of specialty:
031301.01.6 - Հոգեբանություն
Specialization:
031301.01.6 - Հոգեբանություն
Qualification awarded:
Հոգեբանության բակալավր
Programme start academic year:
2025/2026
Mode of study (full time/part time):
Part time
Language of study:
Հայերեն
1. Admission requirements (criteria)
Ծ­րագ­րի դի­մոր­դը պետք է ու­նե­նա.
· միջ­նա­կարգ կամ մի­ջին մաս­նա­գի­տա­կան կամ նախ­նա­կան մաս­նա­գի­տա­կան կրթութ­յուն, ըն­դու­նե­լութ­յու­նը կա­տար­վում է մրցու­թա­յին կար­գով հա­յոց լե­զու, օտար լեզու և կենսաբանություն առարկա­նե­րից գրա­վոր միասնական քննութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րի հի­ման վրա:
2. Programme Objectives
· տրամադրելու բազմակողմանի գիտելիքներ հոգեբանության հիմնարար ոլորտների՝ ընդհանուր հոգեբանության, սոցիալական, զարգացման, կլինիկական հոգեբանության վերաբերյալ, տալու խոր տեսական հենք հոգեկանի կառուցվածքը, զարգացումը, ախտաբանական դրսևորումները հասկանալու, մեկնաբանելու և վերլուծելու համար:
· զարգացնելու ուսանողների մասնագիտական կարողությունները՝ ուսուցանելով հոգեախտորոշման, հոգեբանական հետազոտության իրականացման, հոգեբանական խորհրդատության սկզբունքներն ու մեթոդները։
· զարգացնելու ուսանողների ընդհանրական մտավոր կարողությունները՝ վերլուծություն, համեմատություն և համադրում, քննադատական մտածողությունը, տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայթայթելու, մեկնաբանելու և ներկայացնելու կարողությունը։
· զարգացնելու ուսանողների աշխատանքային գործունակությունը՝ իրենց ուսումնառության ոլորտին և մակարդակին համապատասխան:
օգնելու նրանց՝ կիրառելու մասնագիտական կարողությունները արդի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
3. Programme learning outcomes

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Նկարագրելու հոգեբանության հիմնական մեթոդաբանական սկզբունքները, արդի և հիմնարար տեսությունները, ներկայացնելու դրանց առնչվող հայեցակարգերը, մոտեցումներն ու հասկացությունները, բացատրելու դրանց կիրառական նշանակությունը հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։
    2. Բացահայտելու հոգեբանական հիմնախնդիրները՝ մարդու հոգեկան զարգացման օրինաչափությունները, մեխանիզմները, առանձնահատկությունները, հոգեկանի նորմալ և ախտաբանական դրսևորումները։
    3. Սահմանելու հոգեբանական հետազոտության կազմակերպման, տվյալների հավաքագրման, արդյունքների վերլուծության և մեկնաբանման հիմնական մեթոդները, մատնանշելու դրանց կիրառման ուղիները, հնարավորությունները և սահմանափակումները,։
    4. Ճանաչելու հոգեբանության հիմնարար և կիրառական բնագավառներին առնչվող հոգեբանական փաստերը և օրինաչափությունները, բացատրելու դրանց դերն ու նշանակությունը անհատի և հասարակության կյանքում։
    5. Թվարկելու հոգեբանի մասնագիտական գործունեության հիմնական էթնիկական սկզբունքները, մատնանշելու դրանց նշանակությունը և պահպանման անհրաժեշտությունը։
    6. Ճանաչելու հոգեկան խանգարումների յուրաքանչյուր տեսակի ախտանիշները և դրանց դասակարգման համակարգերը /DSM-IV- R, ICD-10/։
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Կիրառելու հոգեբանական հետազոտության հիմնական մեթոդները ըստ նշանակության, վերլուծելու և մեկնաբանելու ստացված արդյունքները մասնագիտական (աշխատանքի կամ ուսումնառության) խնդիրների լուծման համար:
    2. Գործնականում կիրառելու հոգեախտորոշիչ մեթոդներ, մասնագիտական վերլուծության օգնությամբ կատարելու հիմնավորված եզրահանգումներ։
    3. Տարբերակելու և մեկնաբանելու հոգեբանական երևույթները, մարդու կյանքի և գործունեության տարբեր ոլորտներում առկա հոգեբանական խնդիրները, իրականացնելու այդ խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ։
    4. Համադրելու հոգեբանական աշխատանքի տարբեր մոտեցումները, գտնելու մասնագիտական լուծումներ և ցուցաբերելու ստեղծագործական մոտեցում։
    5. Կազմակերպելու իր աշխատանքային և/կամ ուսումնական գործունեությունը ստացած տեսագործնական գիտելիքներին համապատասխան։
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում:
    2. Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը:
    3. Գիտակցելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, հետամուտ լինելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
    4. Կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար:
    5. Տիրապետելու բավարար գիտելիքների և կարողությունների` բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում պատմագիտության բնագավառում ուսումը շարունակելու համար:
    6. Կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն:
4. Assessment methods
· Հետազոտական աշխատանք
· Լուսապատկերաշար
· Բանավոր հարցում
· Գործնական աշխատանք
· Թեմատիկ աշխատանք
· Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
· Թղթապանակ
· Հետազոտական աշխատանք/մասնագիտական գրականության վերաբերյալ
· Ինքնագնահատում, փոխգնահատում
· Ռեֆերատ
· Էսսե
· Խմբային ներկայացում
· Տարաբնույթ առաջադրանքներ
· Զեկուցումներ
· Ուսումնական նախագծեր
· Գրավոր կարճ հաղորդագրություններ
· Ստուգարքներ
· Քննութուններ
· Ընթացիկ քննություններ
· Ավարտական աշխատանքի պաշտպանություն
ԵՊՀ ԻՄ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ, էջ 5-11:
5. Graduates career opportunities
«Հոգեբանություն» կրթական ծրագրի շրջանավարտները ինքնուրույն մասնագիտական գործունեության հնարավորություն կունենան հոգեախտորոշման, հոգեբանական աջակցության, առողջապահական, մասնագիտական գործունեության, սոցիալական խնամքի և կրթական ոլորտներում։
Շրջանավարտները կարող են աշխատել.
· խնամքի և պաշտպանության ցերեկային կենտրոններում.որպես սոցիալական խնամք և հոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետներ,
· հիմնական և ավագ դպրոցներում որպես հոգեախտորոշիչ,
· զարգացնող, հոգեշտկող և աջակցող հոգեբան-մասնագետներ,
· կազմակերպություններում որպես անձնակազմի հետ աշխատող հոգեբաններ,
· փորձառու հոգեբանի ղեկավարությամբ (սուպերվիզիայի ներքո) հոգեբանական ծառայության կենտրոններում որպես հոգեբանական ախտորոշում և աջակցություն իրականացնող մասնագետներ:
Ծ­րագ­րի շրջա­նա­վարտ­նե­րը կա­րող են շա­րու­նա­կել ի­րենց ու­սու­մը մա­գիստ­րա­տու­րա­յում:
6. Resources and forms to support learning
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն և անգլերեն), էլեկտրոնային գրադարան, քանակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասախոսություններ իրականացնելուն հարմարեցված լսարաններ:
Ուսանողները մասնակցում են լաբորատորիաների աշխատանքներին, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակներում լաբորատորիաների կողմից իրականացվող միջմշակութային ուսումնասիրություններին:
Ֆակուլտետի դասախոսական անձնակազմը կիրառում է դասավանդման և ուսումնառության նորարարական մեթոդներ և միջոցներ՝ բանավեճեր, փոքր խմբերով աշխատանքներ, հետազոտական առաջադրանքներ, որոնք նպաստում են ծրագրի կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը։
7. Educational standards and/or programme benchmarks used for the programme development
Տվյալ կրթական ծրագրի մշակման հիմքում ընկած են բարձրագույն կրթության որակավորումների եվրոպական շրջանակը («Դուբլինյան նկարագրիչները»), ՀՀ կրթության և գիտության նախարարի 22.12.2016թ.-ի թիվ 1326-Ա հրամանով հաստատված «Հոգեբանություն մասնագիտության» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերը, ինչպես նաև մի շարք միջազգային ծրագրային կողմնորոշիչներ և չափորոշիչներ:
1. ԵՊՀ Հոգեբանություն կրթական ծրագիր
2. Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան
Սանկտ Պետերբուրգի պետականի համալսարանի Հոգեբանության կրթական ծրագիր
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
· կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
· կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
· սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
· զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
· կազմելու դասընթացի փաթեթ։
Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
· վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
· կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
· ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդները։
Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
· արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
· հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
· պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
· պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը։
ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
· պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
· օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
· կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար։

1. Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
· սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
· ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
· ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
· կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ։

3. Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
· Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
· Գիտական աստիճանի և կոչման առկայություն/ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայի համար / :
· Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող դասընթացի /մոդուլի ոլորտում:
· Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:

Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
· Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի)։
· Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում։
· Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
9. Additional information on the programme
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից։ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է գտնել ԵՊՀ ԻՄ դասընթացների տեղեկագրքում։
©2026 All rights reserved.