Educational programme specification

Type:
Bachelor
Speciality:
023102.04.6 - Օտար լեզու և գրականություն
Specialisation:
023102.04.6 - Ֆրանսերեն և գրականություն
Qualification awarded:
Բանասիրության բակալավր
Programme academic year:
2024/2025
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական:
Ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության
բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի:
2. Programme Objectives
պատրաստել ֆրանսերեն լեզվի և գրականության բնագավառում միջառարկայական գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ, որոնք ունակ կլինեն.
1. ներդնելու ֆրանսերեն (անգլերեն) բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները հաղորդակցման տարբեր ոլորտներում,
2. կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ,
3. կատարելու գիտական հետազոտություններ ֆրանսերենի և ֆրանսիական գրականության տեսական և գործնական խնդիրների վերաբերյալ,
4. զուգադրելու լեզուն և մշակույթը հասարակական կյանքի և գիտության ոլորտներում,
5. ներդնելու հետազոտական հմտություններ լեզվաբանության և քաղաքակրթության ոլորտներում:
3. Educational outcomes of the programme

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. Մեկնաբանելու ժամանակակից ֆրանսիական և անգլիական բանասիրության հիմնական հասկացությունները, տեսական դրույթները և լեզվի ուսումնասիրության առաջադեմ մեթոդները։
    2. Արտահայտվելու կենցաղային, գործնական և մասնագիտական ֆրանսերենով ( առնվազն B2 ) ու անգլերենով ( առնվազն B2 ) և մեկնաբանելու նրանց առանձնահատկությունները, տարբերակելու ֆրանսիական և անգլո-ամերիկյան մշակույթները, արտասահմանյան գրականության տարբեր ուղղությունները, մատնանշելու Հայաստանի և Ֆրանսիայի պատմության, նրանց տնտեսագիտական ու բնագիտական ուսումնասիրությունների արդի հիմնահարցերը։
    3. Կառուցելու տրամաբանորեն ճիշտ, փաստարկված, հստակ բանավոր և գրավոր խոսք՝ վերլուծությունների, հաշվետվությունների, հետազոտությունների տեսքով։
    4. Ներկայացնելու բանասիրության և մյուս հասարակական գիտությունների միջև առկա միջգիտակարգային կապերն ու հարաբերությունները։
    5. Ներկայացնելու ֆրանսերենի և անգլերենի հնչյունաբանության, բառագիտության, քերականության և ոճագիտության հիմնադրույթները և թարգմանաբանության հայեցակարգերը։
    6. Ներկայացնելու և մեկնաբանելու ֆրանսերենի և անգլերենի ծագման, պատմական զարգացման օրինաչափությունները պայմանավորող լեզվական և արտալեզվական գործոնները, երկրագիտական տեղեկություններ Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի մասին:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. Հետազոտելու, վերլուծելու և եզրահանգումներ կատարելու հայերենով, ֆրանսերենով, անգլերենով մշակված նյութի վերաբերյալ՝ ցուցաբերելով քննադատական նորարարական մոտեցում ինքնուրույն հետազոտական աշխատանք իրականացնելիս։
    2. Պլանավորելու, մշակելու, վերլուծելու և մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը ներկայացնելու տարբեր տեղեկատվական աղբյուրներից հավաքագրած, հիմնավորված գաղափարներ, փաստարկներ և խնդիրներ՝ կիրառելով տարբեր ՏՀՏ-ներ ( word, excel, power point ) աղյուսակ, գծապատկեր, քարտեզ, դիագրամ, շնորհանդես պատրաստելու նպատակով։
    3. Կիրառելու գիտելիքները պրակտիկայում՝ միջմշակութային առնչություններին նպաստելու համատեքստում, ձևակերպելու խնդիրները և դրանց լուծման ուղիները։
    4. Կազմակերպելու և կառավարելու, ըստ իրավիճակի ձևափոխելու և հարմարեցնելու մասնագիտական գործառույթները և ծրագրերը՝ գիտակցելով առանձին անհատների հետ կամ թիմում՝ մասնագիտական զարգացման համար ունեցած իր պատասխանատվությունը:
    5. Վերլուծելու և մեկնաբանելու ֆրանսերենի և անգլերենի հնչյունաբանական, ձևաբանական, քերականական և ոճական երևույթները գեղարվեստական տեքստերին բնորոշ ոճական հնարները:
    6. Կիրառելու թեստավորման սկզբունքները միջազգային թեստերի հանձնման ժամանակ:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. Կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ:
    2. Մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում:
    3. Պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը։
    4. Ստանձնելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը:
    5. Կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար:
    6. Տիրապետելու բավարար գիտելիքների ու կարողությունների` բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում համապատասխան բնագավառում ուսումը շարունակելու համար և բացահայտելու իր կրթական պահանջմունքները և/կամ կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար:
    7. Կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն:
    8. Կիրառելու ՏՀՀ-ները մասնագիտական ոլորտներում խնդիրներ լուծելու և աշխատանքները արագացնելու համար:
    9. Վերլուծելու և եզրահանգումներ անելու՝ դրսևորելով քննական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերելու ստեղածագործական մոտեցում մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար:
4. Assessment methods
· Հետազոտական աշխատանք
· Լուսապատկերաշար
· Բանավոր հարցում
· Գործնական աշխատանք
· Թեմատիկ աշխատանք
· Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
· Թղթապանակ
· Հետազոտական աշխատանք/մասնագիտական գրականության վերաբերյալ
· Ինքնագնահատում, փոխգնահատում
· Ռեֆերատ
· Էսսե
· Խմբային ներկայացում
· Տարաբնույթ առաջադրանքներ
· Զեկուցումներ
· Ուսումնական նախագծեր
· Գրավոր կարճ հաղորդագրություններ
· Ստուգարքներ
· Քննութուններ
· Ընթացիկ քննություններ
· Ավարտական աշխատանքի պաշտպանություն
5. Graduates future career opportunities
● թարգմանիչ,
● մենեջեր,
● էքսկուրսավար,
● կրտսեր գիտաշխատող,
● մամլո քարտուղար,
● խմբագիր:
6. Resources and forms to support learning
1. մասնագիտական գրականությամբ հագեցած գրադարան,
2. էլեկտրոնային ռեսուրսներ,
3. համակարգչային սրահներ,
4. ֆրանսերենի ուսուցման սրահ
5. սպորտ դահլիճ, խաղահրապարակներ
7. Educational standards or programme benchmarks used for programme development
● ՀՀ կրթական որակավորումների ազգային շրջանակ
● ԵՊՀ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագիր
● Վ. Բրուսյովի անվ. պետական համալսարան «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագիր
8. Requirements for the academic staff
· Ներկայացնել դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանել և պարզաբանել դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ:
· Կիրառել դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ:
· Կիրառել ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ:
· Սահմանել կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնել դրա իրականացման ուղղությամբ,
· Զարգացնել ուսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
· Կազմել դասընթացի փաթեթ:
· Իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ,
· Վերլուծել մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
· Կիրառել միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
· Ճիշտ ընտրել և համադրել հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդները:
· Ուսանողի հետ հաստատել միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
· Արդյունավետ պլանավորել դասընթացը և դասապրոցեսը, կառավարել լսարանը, բոլոր ուսանողներին դարձնել ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
· Հաղորդակցվել որևէ օտար լեզվով,
· Պահպանել մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
· Պահպանել բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը
· Ուսումնական գործընթացում ազատ կիրառել համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
· Պատրաստել և ներկայացնել լուսացուցադրություններ,
· Օգտագործել առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
· Կիրառել Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար
· Ներկայացնել և մեկնաբանել դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը։
· Սահմանել դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները։
· Ուսուցման գործընթացում ստեղծել միջառարկայական կապեր։
· Ձևակերպել դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրել անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ։
· Կիրառել ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորել ստեղծագործական մոտեցումներ։
· Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
· Գիտական աստիճանի և կոչման առկայություն /ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝ մագիստատուրայի համար/:
· Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող դասընթացի /մոդուլի ոլորտում:
· Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:
· Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի).
· Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում.
· Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
9. Additional information about the programme
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից:
©2025 All rights reserved.