Educational programme specification

Type:
Bachelor
Speciality:
041201.01.6 - Ֆինանսներ
Specialisation:
041201.01.6 - Ֆինանսներ
Qualification awarded:
Տնտեսագիտության բակալավր
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա ՀՀ եռաստիճան միջնակարգ ընդհանուր կամ դրան համարժեք այլ կրթություն /նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական/: Ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի։
2. Programme Objectives
պատրաստել տնտեսագիտության, ֆինանսաբանկային հիմնարար գիտելիքներ և հմտություններ ունեցող, ֆինանսական վերլուծություններ իրականացնող տնտեսագետ-մասնագետներ տնտեսության տարբեր ոլորտներում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, առավելապես ֆինանսաբանկային ոլորտի, ինչպես նաև արտադրական, պետական կառավարման համակարգերի տարբեր օղակների համար: Նպաստել տնտեսագիտական մտածողության ձևավորմանը:
3. Educational outcomes of the programme

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. ներկայացնելու վերլուծությունների մաթեմատիկական կանոնները և հնարքները,
    2. ներկայացնելու ֆինանսների կառավարման ժամանակակից մոտեցումները և մեթոդները,
    3. բացատրելու վիճակագրական տվյալների կազմման և վերլուծության ձևերը,
    4. մեկնաբանելու բանկային գործունեության հիմնարար սկզբունքները,
    5. ներկայացնելու ֆինանսական հաշվառման էությունը և բացատրելու հաշվետվությունների պատրաստման և ստուգման ձևերը,
    6. համեմատելու ֆինանսական մաթեմատիկայի, մաթեմատիկական մոդելավորման մեթոդները, և ներկայացնելու մասնագիտությանը առնչվող ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը,
    7. բացահայտելու տնտեսագիտական տարբեր խնդիրների ծագման պատճառները և ընտրելու կառավարման մոտեցումներ,
    8. մեկնաբանելու միկրո և մակրոտնտեսագիտության հիմնական հասկացությունները, քննարկելու գլոբալ և լոկալ շուկաների հիմնախնդիրները,
    9. կապակցելու ֆինանսների, վիճակագրության, հաշվապահական հաշվառման մասին գիտության մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները:
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. կիրառելու տնտեսամաթեմատիկական անալիզի մեթոդները և գործիքակազմը արդի տնտեսական հիմնախնդիրների մոդելավորման համար,
    2. կատարելու գիտահետազոտական աշխատանքներ և գործնական վերլուծություններ օգտագործելով վիճակագրական և էկոնոմետրիկ մեթոդներ,
    3. կիրառելու մաթեմատիկական հասկացությունները, սիմվոլները քանակական և որակական հարաբերությունների մեկնաբանման համար,
    4. չափելու և գնահատելու ֆինանսական ռիսկերը, մշակելու ռիսկերի նվազեցման ստրատեգիա,
    5. քննարկելու ընտրված տնտեսական քաղաքականությունները և ամփոփելու քննարկման արդյունքները,
    6. տարբեր հարցերի շուրջ որոշումների կայացման համար ղեկավարի օգնությամբ իրականացնելու հետազոտություն և պատրաստելու անհրաժեշտ նյութեր,
    7. մասնագիտական վերլուծություններով և հաշվարկներով գնահատելու կազմակերպության ֆինանսների կառավարման արդյունավետությունը, ներկայացնելու վերլուծությունից բխող եզրակացություններ,
    8. կիրառելու տնտեսության ֆինանսական հատվածի կառավարման և գնահատման մեթոդները,
    9. գնահատելու բանկերի ֆինանսական կայունությունը, բացահայտելու բանկային համակարգի ֆինանսական կայունության վրա ազդող գործոնները,
    10. կատարելու նախագծերի համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական հաշվարկներ, կիրառելով տարբեր համակարգչային ծրագրեր:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ,
    2. մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում,
    3. պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը,
    4. ստանձնելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը,
    5. կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար,
    6. տիրապետելու բավարար գիտելիքների ու կարողությունների` բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում համապատասխան բնագավառում ուսումը շարունակելու համար և բացահայտելու իր կրթական պահանջմունքները և/կամ կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար,
    7. կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու առաջին բուժօգնություն,
    8. կիրառելու ՏՀՀ-ները մասնագիտական ոլորտներում խնդիրներ լուծելու և աշխատանքները արագացնելու համար,
    9. վերլուծելու և եզրահանգումներ անելու՝ դրսևորելով քննական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերելու ստեղածագործական մոտեցում մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար:
4. Assessment methods
1. ստուգարքներ,
2. ընթացիկ քննություններ,
3. հետազոտական աշխատանք,
4. ընթացիկ ստուգումներ,
5. ինքնուրույն աշխատանք,
6. եզրափակիչ քննություններ,
7. ավարտական աշխատանքի պաշտպանություն:
5. Graduates future career opportunities
«Ֆինանսներ» ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական բազա այն ուսանողների համար, ովքեր մտադիր են իրենց ապագա կարիերան կառուցել բիզնեսի, բանկային հատվածի, կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հանրային կառավարման ոլորտներում:
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններում, առևտրային բանկերում, խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
1. ֆինանսական խորհրդատու,
2. վիճակագրական տվյալների վերլուծաբան,
3. մենեջմենթի, մարքեթինգի խորհրդատու,
4. կրտսեր տնտեսագետ-ֆինանսիստ,
5. կրտսեր հաշվապահ,
6. վիճակագրության բաժնի մասնագետ,
7. ՓՄՁ կառավարիչ,
8. վարկային մասնագետ,
9. սպասարկման բաժնի մասնագետ,
10. ռիսկերի կառավարման կրտսեր մասնագետ,
11. տնտեսական քաղաքականության ծրագրերի մշակման խմբի անդամ,
12. տնտեսական նախագծերի մշակման, դրանց արդյունավետության գնահատման և իրականացման վերահսկողության գծով մասնագետ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
1. ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
2. առցանց դասախոսություններ,
3. էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
1. ՀՀ կրթական որակավորումների ազգային շրջանակ,
2. ԵՊՀ Ֆինանսներ (ըստ ոլորտի) կրթական ծրագիր,
3. ՀՊՏՀ Ֆինանսներ կրթական ծրագիր,
4. Объязательные компетенции ФГОС ВПО бакалавров по направлению “Экономика” Российской Федерации.
5. Каталог учебных программ экономического факультета МГУ программы бакалавров по направлению “Экономика”.
6. Middlex University. Programme Specification and Curriculum Map for BSc Honours Business Economics 2019-2020;
7. The framework of qualifications for the European Higher Education Area, 2020:
8. Requirements for the academic staff
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
1. ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
2. կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
3. կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
4. սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
5. զարգացնելու ուսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու,
երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
6. կազմելու դասընթացի փաթեթ։
Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
1. իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
2. վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
3. կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
4. ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման մեթոդները։
Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի.
1. ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
2. արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
3. հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
4. պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
5. պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը։
ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի.
1. ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
2. պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
3. օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
4. կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար։
Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.
1. ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
2. սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
3. ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
4. ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
5. կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ։
Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
1. որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում,
2. գիտական աստիճանի և կոչման առկայություն /ցանկալի է բակալավրատում, պարտադիր մագիստատուրայի համար/,
3. հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում,
4. մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների։
Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
1. գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի),
2. մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքում,
3. մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
9. Additional information about the programme
Ֆինանսներ ԿԾ-ի նպատակների հաջող իրականացման համար ֆակուլտետում առկա են անհրաժեշտ համակարգչային ծրագրերը /ՀԾ-հաշվապահ, STATA, Eviews, Moodle /:
©2025 All rights reserved.