Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների և ֆրանսիացի կամավորի հետ հանդիպում ԵՊՀ ԻՄ-ում
Դասընթացներ, վերապատրաստումներ
2024 թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսի, դեսպանատան՝ ֆրանսերեն լեզվի գծով համակարգող Լոռի Հովսեփյանի և ֆրանսիացի կամավոր Սելեստեն Աղսելուի հետ, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ. Օթարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ռ. Միրզոյանը և Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանը: