ՀՀ նկարիչների միությունում օրերս կազմակերպվել էր «Սալոն 2024» ցուցահանդեսը, որը յուրօրինակ տարեկան հաշվետվություն էր:
Ցուցահանդեսին մասնակցում էին Նկարիչների միության անդամ հանդիսացող շուրջ 250 ստեղծագործողներ:
«Սալոն 2024»-ում ցուցադրված էին գեղանկարների, քանդակների, դեկորատիվ-կիրառական արվեստի գործերի լավագույն օրինակներ:
Յուրաքանչյուր մասնակից կարող էր ներկայացնել միայն մեկ աշխատանք: Ցուցադրությունն իրականացվում է տարին երկու անգամ (գարնանը և ձմռանը) և դառնում է յուրատեսակ հաշվետվության ձև:
«Սալոն 2024» ցուցահանդեսին մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Տիգրան Բագամյանը:
Մեր դասախոսի «Հրետանավորը» բրոնզաձույլ քանդակն արժանացավ «Լավագույն քանդակ» մրցանակին, որի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ տնօրենության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Տ. Բագամյանին և մաղթում նրան շարունակական ձեռքբերումներ և հաջողություններ: